Հայերը եվրոպացի՞ են, ասիացի՞, թե՞ խառնուրդ: Այս հարցը հայերի համար հայոց հարց է: Չգիտեմ` որտեղից է այդ մոլուցքը միշտ փնտրել այս հարցի պատասխանը, բայց ինձ էլ երբեմն-երբեմն հետաքրքրում է… Ինքս ինձ համար փորձեցի գտնել այս հարցի պատասխանը` մտածելով, որ որոշների համար էլ այն կարող է, եթե ոչ ուղեցույց, գոնե մտածելու ուղղություն դառնա:

Ես եվրոպացի եմ, որովհետև մեջս եվրոպացու արյուն կա. պապուս հայրը լեհ է, չհաշված մնացյալների արյունները:
Ես հայ եմ, որովհետև մեջս հայի արյուն կա:

Ես եվրոպացի եմ, որովհետև տոլերանտ եմ, եթե տեսնում եմ, որ դիմացինս ինձ նման չի մտածում կամ ապուշ է, չեմ ստիպում, որ նա ինձ նման մտածի:
Ես հայ եմ, որովհետև չեմ հասկանում, թե ինչ է նշանակում տոլերանտ եղեք թշնամիների հետ, երբ դա ասում են իմ հայրենակիցները:

Ես եվրոպացի եմ, որովհետև մտածում եմ, որ ես ազատ եմ ու ինձ չի հետաքրքրում, թե ինչ են մտածում քուչի տղեքը:
Ես հայ եմ, որովհետև ես մտածում եմ, որ լավ կլինի, որ քուչի տղեքը ինձ նման մտածեն:

imgresԵս եվրոպացի եմ, որովհետև ինձ չի հետաքրքրում աղջիկը կույս է, հույս, թե լույս, կարևորը սիրեմ:
Ես հայ եմ, որովհետև եթե այդ աղջկան մի շաբաթվա մեջ երկու տարբեր տղեքի հետ տեսնեմ չեմ սիրի նրան:

Ես եվրոպացի եմ, որովհետև ինձ համար աշխարհը Հայոց լեռներով ու հայ համաշխարհային գրականությամբ, արվեստով ու մշակույթով չի սկսվում ու ավարտվում:
Ես հայ եմ, որովհետև ինձ համար քրիստոնեությունը, արմատները, իմ քաղաքն ու երկիրը մեծ տեղ եւ դեր ունեն:

Ես եվրոպացի եմ, որովհետև կարծում եմ, որ հեչ պարտադիր չի, ավելին, վատ է, երբ 30 տարեկան տղամարդն ապրում է ծնողների հաշվին, սպասում է, թե ծնողները, երբ իր համար կճարեն աղջիկ, վարկ, տուն ու տեղ:
Ես հայ եմ, որովհետև ես պարտավոր եմ իմ ծնողներին ու երբեք միտք չի առաջանում` " ես պարտավոր եմ ձեզ, ինչ է, թե ինձ լույս աշխարհ եք բերել":
Ես եվրոպացի եմ, որովհետև ես թքած ունեմ ընտրությունների վրա, բայց ընտրում եմ նրան, ում ուզում եմ:
Ես հայ եմ, որովհետև ընտրությունների ժամանակ ստիպված եմ քուչի տղեքին մերժել սրա-նրա համար ձայն տալու հարցում ու ասել, որ ինձ էն մեկը ավելի է ձեռ տալի, ապե:

Ես եվրոպացի եմ, որովհետև ինձ համար Հայաստանը դեռ շատ հարցերում հետամնաց, հետադեմ ու եվրոպայից լիքը բան սովորելու տեղ ունեցող երկիր է, հայերն էլ` ժողովուրդ:
Ես հայ եմ, որովհետև եվրոպան ինձ համար շատ հարցերում արժեքային համակարգը կորցրած, տեղ-տեղ անբարոյական ու ամենակարևորը` մարդկային հարաբերությունների առումով մաշված ռասսա է:

Այսքանից հետո, երբ կարդում եմ, թե ինչի եմ հայ ու ինչի եվրոպացի, հասկանում եմ, որ ոչ հայ եմ, ոչ` եվրոպացի… մարդ եմ: Իսկ ի՞նչ արդյունքներ տվեց ձեր թեստը:

  • Share/Bookmark

13 մեկնաբանություն

  • Ալվարդ says:

    Կարծում եմ` գրեթե նույն արդյունքը կստանան բոլորը… Պարզում ենք, որ այս հարցին, միևնույն է, չենք կարող պատասխանել, որովհետև մի պատասխանը մյուսին հակասում է… Բայց ամեն դեպքում մեր մեջ “հայությունն” ավելի շատ է…

  • Sona says:

    Shaaaaaaaaaat lavn er!!!

  • Գեղամ Մուղնեցյան says:

    Ամերիկայում էլ ես ամեն օր ինձ տալիս եմ նույն հարցն ու շատ նույնանման պատասխան եմ ստանում:

  • Nelli says:

    Եվրոպացի, ասիացի, թե մեկ այլ աշխարհամասի կամ ռասսայի ներկայացուցիչ… ինչ տարբերություն, կարևորը մարդն է` իր բոլոր առավելություններով ու թերություններով:

  • Զորո says:

    Շաաաատ լավն էր :Ճ Ուղղակի կարդալուց հետո մտածում եմ, կարողա ես ուզբեկ եմ :Ճ :Ճ ես ըտենց բաներ չեմ մտածում… :Ճ

  • Artak Gevorgyan says:

    Ես նախիջևանցի եմ, որովհետև հայրական պապերս Ջուղաից են եղել…
    Ես մշեցի եմ, որովհետև մայրական պապերս Մշից են գաղթել…
    Ես երևանցի եմ, որովհետև այստեղ եմ ծնվել և այստեղ մեծացել, այստեղ են ծնվել ու մեծացել նաև իմ ծնողները…

    Ես հարգում եմ բոլոր ազգերին, բայց ԵՍ ՀԱՅ ԵՄ ~
    և ԻՄ ԱԶԳՈՒԹՅՈւՆԸ ԻՄ ՊԱՐԾԱՆՔՆ Է ~

  • Gohar says:

    Artjom jan, shat lavn er, es chem el uzum imanal es evropaci em, te asiaci, qani vor es el mard em, isk qo blogy iskapes shat lavn er’

  • Վահագն says:

    Հայերը դեռ շատ հարցեր ունեն, որ պիտի դրանց շուրջ լաաաաավ մտածեն ու կողմնորոշվեն:
    Մարդս մարդ լինի: Կարեւորը սեփական կարծիք ունենալն է այս կամ այն հարցի վերաբերյալ ու դրանք արտահայտելը:

  • Լևոն says:

    Ձեր թույլտվությամբ, խախտեմ պոստում Ձեր հեղինակային իրավունքները և թեստին մի կոնկրետ, այժմեական հարց ավելացնեմ, որովհետև մարդ, եվրոպացի, հայ լինել թե չլինելը անտեղի հարց չի բայց շատ ընդհանուր ու վերացական է։
    Facebook – ում մի 40-50 ամերիկաբնակ, ազգությամբ ու տենչերով Հայ բայց մնացածով (նիստ ու կացով, բնավորությամբ և այլն) ամերիկացի թինեյջեր ընկերներ ունեմ։ Նրանք, իրենց պատանեական անմիջականությամբ տարբեր վայրերից եկած հայերին մականուններ են կպցրել։ Օրինակ՝ լիբանանցիները դրանք «յայլա – մաշալլաներն են» իսկ մենք՝ հայստանցի հայերս « ԱՐԱ ԷՍ ՈՎ Ա… » – ներ ենք։
    Այսպիսով ավելացնենք առարկայական հարց ՝ որքանով ենք մենք «ԱՐԱ ԷՍ ՈՎ Ա…» – ներ, «ԱՐԱ ԷՍ ՈՎ Ա…»- ությունը մեր մեջ մնայուն է խրոնիկական հիվանդության նման, թե հարբուխի ու տարաբնույթ ժարգոների նման, Աստված տա, կանցնի կգնա։

  • Vardanyan says:

    Artak jan qani vor yes yerkarjhamanak yevropayum em aprum tuyl tur &shtem mi qani baner.
    “Ես հայ եմ, որովհետև եթե այդ աղջկան մի շաբաթվա մեջ երկու տարբեր տղեքի հետ տեսնեմ չեմ սիրի նրան:” yevropacinern el nuyny kanen,

    “Ես հայ եմ, որովհետև ինձ համար քրիստոնեությունը, արմատները, իմ քաղաքն ու երկիրը մեծ տեղ եւ դեր ունեն:”- yes mi yevropakan qaxaqum em aprum, shurj bolors hazaravor yevropaci harust burjuaner en aprum, unen 5-6 yerexaner, amur yntaniqner, yuraqanchyur kiraki partadir amboxj yntaniqov yekexeci en gnum, knunq, harsaniq…baregorcutyunner ev ayln, nranq nvirvac en irenc hayreniqin u kronin, nayeq nranc yerkri maqrutyuny, nranc yerkri vi&aky, da galis e nranc ankexc hayrenasirutyunic,

    Ես հայ եմ, որովհետև ես պարտավոր եմ իմ ծնողներին ու երբեք միտք չի առաջանում` ” ես պարտավոր եմ ձեզ, ինչ է, թե ինձ լույս աշխարհ եք բերել”:
    yevropacin uzi te chuzi partavor e ir cnoxnerin, qani vor da orenqov e grvac.
    yevropayum yerexan orenqov partavor e hogal ir cnoxi xnamqy. yete voch, datarann e da partadrum orenqov, yst yerexaneri qanaki, ashxatavarzic pahumneri tesqov

    “Ես եվրոպացի եմ, որովհետև ես թքած ունեմ ընտրությունների վրա, բայց ընտրում եմ նրան, ում ուզում եմ:”- voch, yevropacin tqac chuni yntrutyunneri vra, yevropacin aveli hayrenaser e u qristonya, qan du karcum es, apacuycy nra zargacac u maqur yerkirn e, nranq payqarel en dra hamar, u hasel en irenc npatakin , gna mti cankacac germanakan gyuxer u qaxaqner, kokik en u maqur, orinapah en u zargacac, irenc hayreniqi hamar en nranq anum.irenc yerexaneri apagayi hamar;

    “Ես եվրոպացի եմ, որովհետև ինձ համար Հայաստանը դեռ շատ հարցերում հետամնաց, հետադեմ ու եվրոպայից լիքը բան սովորելու տեղ ունեցող երկիր է, հայերն էլ` ժողովուրդ:”- ayo, yevropayi hamar hayastany hetamnac, korupacvac, somalii nman murackan yerkir e, mexavory hayastann e, poxareny sranic nranic pox muralu somalii nman, xelaci petq e linel chinacineri nman u zargacnel ardyunaberutyuny, isk dra naxadryalnery hayastanum shat kan, yete chlini korupcia yev talan…
    yevropacinery murackannerin chen hargum, qani vor yevropayum amen hnaravorutyuny ka mardu hamar ashxatelu ev mardavari aprelu, muraciknery dranq parazit mardik en, ovqer chen sirum ashxatel ev aprum en urishneri hashvin

    gnalov ayn harcin te ardyoq hayery yevropaci en , kasem vor ayo, iskakan hayery maqraser, ashxataser jhoxovurd en, nranq yevropaciner en:
    araj hayastanum hazaravor gnchuner , boshaner ein aprum, hima nranq chkan, isk ur en nranq?
    qani vor gnchunerin u boshanerin chein sirum, NRANQ kamac kamac poxum en azganunnern u “darnum” “hayer”.
    nranq hayer en darzel miayn anunov, nranc gnchuakan kam boshakan pnti u talanchu aryuny mnacel e, u cuyc e talis irenc, bolor goxery, talanchinery nranq hay darzaz tsigannern en, nranq ashxatel chen sirum, sirum en urishi hashvin aprel , murackanutyamb zbaxvel,qcel sranic nranic, hayastanum duq shat khandipeq nranc, nranq hay darcac ciganern en irakanum

  • Vardanyan says:

    knereq, voch te Artakin i nkati unei, ayl hexinakin’ Արտյոմ Լևոնյանin

  • roqsi says:

    “Այսքանից հետո, երբ կարդում եմ, թե ինչի եմ հայ ու ինչի եվրոպացի, հասկանում եմ, որ ոչ հայ եմ, ոչ` եվրոպացի… մարդ եմ”

    Պարզապես եվրոպացի հայ մարդ:

  • Sona says:

    Կարծում եմ կարիք չկա անպայմանորեն մեր ազգությունը մտցնել այս կամ այն դասակարգման մեջ, կարևորը, որ մենք պահպանենք մեր ազգային դեմքը և կարողանանք “եվրոպացուց”, “ասիացուց” ու “ամերիկացուց” վերցնել դրականն ու առողջը…

Մեկնաբանել

(պարտադիր)

(պարտադիր)