Ինչ սկսվել է նոր եթերաշրջանը, ես ոչինչ չեմ հասցնում, չգիտեմ, ես եմ սկսել սխալ կառավարել ժամանակս, թե գործերս են շատ, բայց, իրոք, չեմ հասցնում: Չեմ ասում, թե գործերս անավարտ են մնում կամ <պռավալ> են լինում, բայց անդադար վախենում եմ չհասցնել, ինձ հետեւում է չհասնցնելու մոլուցքը` սպառնում հոշոտել, գերազանցել ինձ ու մինչեւ ուշ երեկո ես սփրթնած այս ու այն կողմ եմ վազում, միայն թե էդ վախն ինձ չհաղթահարի: Ու չհասցնելու վախից անընդհատ լարված եմ եւ գերնյարդային վիճակում: Ու եթե այդ անելանելի պահին մեկն էլ կողքս որոշում է ծամոն ծամել, վերջ, ես դառնում եմ անկառավարելի հիստերիկ: Երկու խնդիր ունեմ. նախ չվախենալ, որ չեմ հասցնի եւ երկրորդ` այն չհասցնելու ընթացքում չներվայինանամ:

timeԲայց էս անգամ, իրոք, չեմ հասցնում կամ չեմ հասցնելու: Մինչեւ դեկտեմբեր այնքան շատ, բազմազան ու զանազան գործեր կան անելու, որ չգիտեմ` ինչ անել: Ինտերնետում փնտրեցի ժամանակի կառավարման լավագույն փորձերը, լավ չստացվեց, գուցե ժամանակ չունեի փնտրելու, գուցե այլ պատճառ կար: Միայն հասկացա, որ ժամանակը մատերիա է, որից բաղկացած է մեր կյանքը: Ժամանակը բոլորիս տրվում է նույն չափաբաժնով, բայց բոլորս այն տարբեր ձեւով ու չափով ենք օգտագործում: Իսկ օրը եւ ժամանակը կառավարելու մի քանի շատ հասարակ խորհուրդներ կարդացի, որոնք, իրականում այսպես, թե այնպես անում էի:

  1. Պլանավորել օրվա գործերը թղթի վրա
  2. Սկսել առավել կարեւոր ու ծանր գործերից
  3. Ոչ կարեւոր գործերին անցնել միայն կարեւորն ավարտելուց հետո
  4. Ամեն ինչ անել հնարավորինս լավ

Լավ, բա ինչ անել, որ հասցնել…

  • Share/Bookmark

9 մեկնաբանություն

  • Lida says:

    Սիրելի Մանու, Ալան Լեկեյնը ասել է. “ Նա, ով թույլ է տալիս իր ժամանակին դուրս պրծնել, բաց է թողնում իր կյանքը, նա, ով ժամանակը պահում է իր ձեռքերում, պահում է ձեռքերում նաև իր կյանքը”: Իսկ կառավարման տեսաբան Փիթեր Դրաքերն ավելացրել է` “ Ժամանակն ամենասահմանափակ կապիտալն է, և եթե չես կարող այն տնօրինել, ապա չես կարող տնօրինել ոչինչ”:
    Հաշվի առնելով ժամանակի մի շարք այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են`
    - ժամանակն անվերադարձ է,
    - ժամանակը հնարավոր չէ կուտակել,
    - ժամանակը հնարավոր չէ բազմացնել, ավելացնել,
    - ժամանակը հնարավոր չէ փոխանցել,
    անհրաժեշտ է գնահատել, խնայել և արդյունավետ օգտագործել ԺԱՄԱՆԱԿԸ: Իսկ թե ինչպես, թող իրենց փորձով կիսվեն ընթերցողները: Ես էլ կմտածեմ…

  • Արփինե Մինասյան says:

    Ժամանակը զբաղված մադու երբեք չի հերիքում…ինչ լավ կլիներ, որ աշխատող ու քիթ քորելու ժամանակ չունեցող մարդկանց 1 օրը լիներ ոչ թե 24 ժամ, այլ 48…բայց ինձ թվում է էլի չէր հերիքի…

  • Nelli says:

    Մի ժամանակ ես էլ նման ֆոբիա ունեի: Հետո աշխատեցի ինձ վրա, ստիպեցի ինձ չմտածել, որ չեմ հասցնի, ի վերջո, աշխարհի վերջը չի, ու ամեն ինչ էլ կհասցնեմ, եթե պարզապես աշխատեմ ու չմտածեմ: Դու էլ փորձիր, հաստատ, կօգնի: Կարևորը, մտածելու վրա շատ ժամանակ մի ծախսիր:

  • Լիլիթ says:

    Իսկ ինձ թվում է, որ ինչքան ժամանակ չես ունենում, այքնան ավելի շատ բան ես հասցնում: Այնպես որ -ն ինձ համար անձամբ անհասկանալի է:

  • Gohar says:

    es hima azat u hangist nstac em, bajc eli chem hascnum………… erevi gorts anem , vor kjanqs zerqeris mej mna:)

  • Grigor says:

    Էս գիրքն են խորհուրդ տալիս:
    http://amzn.com/0142000280

  • Manu says:

    Ամբողջ պրոբլեմն էլ հենց այն է, որ ամեն ինչ հասցնում եմ, ուղղակի մտավախություն ունեմ,որ չեմ հասցնի:Ճ

  • Միայնակ գայլ says:

    Առանց խուճապի մատնվելու: Խուճապը վնասում է աշխատանքի որակին: Ավելի լավ է քիչ աշխատանք կատարել, բայց որակով, քան` շատ ու անորակ կամ փնթի:Կարևորը` որ հաճույք ստանաք աշխատանքի արդյունքից և գնահատվեք ըստ արժանվույն: Նաև հաշվի առեք, որ ոչ թե մարդն է աշխատանքի համար, այլ`աշխատանքը մարդու: Ինչպես հայտնի ֆիլմում է ասված` մի քիչ ել վաղվա օրվա մասին մտածեք…: Այսինքն, ժամանակ գտեք նաև հանգստանալու համար, որովհետև, առանց հանգստանալու աշխատելով, երկար չեք ձգի: Թեև հանգստանալու ժամանակ էլ երբեմն ուղեղդ չի անջատվում, գործում է ինքնավար ռեժիմով և նոր գաղափարներ ու լուծումներ է գտնում դժվար թվացող խնդիրը լուծելու համար: Հետևաբար, պետք չէ մտածել` կհասցնեմ թե ոչ, այլ` ինչպես անեմ, որ արդյունքը լավ լինի:

  • Manu says:

    Բարեբախտաբար, այն ինչ անում եմ, իրոք շատ եմ սիրում: Կաշխատեմ, հետեւել բոլոր խորհուրդներին:Ճ::Ճ հուսով եմ, կստացվի

Մեկնաբանել

(պարտադիր)

(պարտադիր)