Բանաձևը վերսկսել է Բրիֆինգ.. ուղիղ հարցեր նախագիծը: Այն եթեր է հեռարձակվում Արարատ հեռուստաալիքով: Ըստ հաղորդման ձևաչափի, 5 անկախ փորձագետ հնարավորություն են ունենում ուղիղ հարցեր տալ մեկ պաշտոնյայի` կոնկրետ ոլորտի պատասխանատուի: Առաջին թողարկումը բնապահպանական էր, պատասխանատուն` բնապահպանության նախարարի առաջին տեղակալը: Երկրորդ թողարկմանը մեծ սիրով համաձայնեց հարցերին պատասխանել գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Երբ անկախ փորձագետների էինք փնտրում, 8-9 փորձագետ գտանք, որոնք շատ հարցեր ունեին նախարարին ոլորտի բացթողումների, իրենց ոտնահարված իրավունքների, գյուղնախարարության աշխատանքի այս տարվա անարդյուանվետության մասին: Համաձայնեցին գալ ու տալ այդ հարցերը , հանդիպել նախարարին դեմ առ դեմ, ընտրեցինք նրանցից ամենասուր հարցադրումներ ներկայացնողներին , թեժ քննարկում էինք ակնկալում: Բայց…… հաղորդման տեսագրությունից 15 րոպե առաջ, երբ կոորդինատորը զանգահարեց ճշտելու, թե հյուրերը ուր են հասել, պարզվեց, որ նրանցից մեկը` Շիրակի Ագրարագյուղացիական միավորման նախագահը, հանկարծ, հիվանդացել է և չի գալիս նկարահանման:
Դաշտի գյուղապետն առավոտյան արթնացել է ու հասկացել, որ իմաստ չունի գալ ու հանդիպել նախարարի հետ, եթե երեկ նրան հուզող բազմաթիվ հարցեր կային , ապա առավոտյան այդ հարցերի պատասխաններն այլևս իրեն չէին հետաքրքրում: Իսկ Սերմնաբույծների ասոցիացիայի համանախագահ Սևադա Իվանյանը նկարահանումից 20 րոպե առաջ ընդհանրապես անհասանելի դարձավ: Ստիպված էինք նկարահանումը սկսել միայն երկու փորձագետների ու գյուղնախարարի հետ:
Հիմա մտածում եմ ու հերթական անգամ համոզվում, որ ավելի քան ճշմարտություն է` ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը: Այնպես որ, հեչ էլ զարմանալի չի , որ, օրինակ, մեր գյուղատնտեսությունն այսօր այսքան կաթվածահար վիճակում է, իսկ մեր պաշտոնյաները հարուստ, կուշտ եւ անդարդ են: Ունենք այն, ինչ ունենք:


Կատարվում ա էն, ինչը պետք է լիներ այդպիսի ընտրություններից հետո: Երբ մարդիկ ընտրում են նրան, ումից ավելի շատ են վախենում, էլ ոնց կարան համարձակվեն ու մի հատ էլ հարց տան, էն էլ հեռուստատեսությամբ, երբ ամեն բառը մեծ արժեք ունի: Ցավալի ա, բայց ինչ արած: Ընկել ենք, պիտի քաշենք…
Vor asem es joxovrdin es ishxanutyunner@ qich el en , sranc inch el anen mi ban el pakas klini , nenc vor zarmanalu cher erevuyt@…
Arutin-ին. es joxovrdin es ishxanutyunner@ qich el en , sranc inch el anen mi ban el pakas klini- իսկ դուք էս ժողովրդի շարքերից չեք?
es indz erbeq hivand hasarakutyan sharqum chem patkeracnum , im shrjapati mej em , im shrjapatum chkan hivandner , isk esor mer hasarakutyun@ hivand a , nran bujvel a petq … es indz chem hamarum nranc mi masinik@ …. khamarem erb tesnem vor joxovurd@ bujvel a…
Կարիք չկա բարկանալու, հակառակ դեպքում այն կարգելակի Ձեր հնարամտությունը կամ էլ խորամանկության տեղ չի թողնի… ուրա՞, որ ասում են հայերը ելք գտնող են…
Klimti ջան հայերը իրոք, որ հնարամիտ են, բայց երբ հարցը խիստ անձնական է, մենք երևի չունենք գլոբալ մտածողություն, ու չենք կարողանում հեռուն նայել… դրա համար էլ դոփում ենք տեղում, բայց ես հույս ունեմ, որ մեր սերունդը ամեն ինչ կփոխի, քանի որ հենց մենք ենք մեզանից մեծերի անհեռատեսության ու մորթապաշտության երսից տուժել, հետևաբար մենք պետք է որ ուրիշ լինենք
Klimti, menq elq gtanq, tesagrutyuny sksecinq aranc nrac, isk eterum hnchecin nranc anunnery, ovqer xostacan gal,bayc vaxecan
Արաքս ջան Ձեր բարցրացրած հարցը շատ կարևոր է ու եդ ոլորտը հրատապ բարեփոխումների կարիք ունի:չափազանցություն չլինի բայց իմ կարծիքով բանակից էլ կարևոր, որտև, թե բանակը, թե քաղաքը ու թե ինքն իրեն կերակրողը, հենց ինքը գյուղացին է: իսկ այսօր գյուղացին իրեն կերակրելու խնդիր ունի,դրա համար էլ այսօր մեզ սնող զարկերակները սնվում են ոչ թե սեփական ժողովրդից այլ…….
Մի տեղից մի մեջբերում եմ ուզում անել չգիտեմ ինչքանով տեղին կլինի, համենայնդեպս……
Բոլլոր միջոցները հարկավոր է ներդնել գյուղացուն ու գյուղատնտեսությունը զարգացնելու համար!Միայն զարգացած գյուղատնտեսության ժամանակ է երբ հասարակությունը կարող է թևակոխել հաջորդ, այն է կապիտալիստական դարաշրջան:Համերներով ու մարմնապահակներով դարաշրջան չես փոխի! հասունանալ կամ հասունացնել է պետք…
ay henc mer et vaxi patcharova vor esor sencenq aprum