Անի Սմբատյան
Կանայք, ովքեր առաջինն են, ովքեր բացառիկ են, ովքեր ամենուր երկրի նախագահի կողքին են. նրանք Առաջին տիկնայք են: Այս կանայք բացառիկ են, քանզի աշխարհում 192- ն են:
Առաջին անգամ First Lady տերմինը օգտագործել են ԱՄՆ-ի նախագահի տիկնոջը դիմելու համար, բայց հետո արդեն այդպես են դիմել բոլոր նախագահների տիկնանց: Որոշ երկրներում այդ դիմելաձեւը թարգմանվում է, օրինակ՝ Իսպանիայում ` Primera Dama, Ռուսաստանում` Первая Леди, Ֆրանսիայում` Premiere Dame: ԱՄՆ-ում տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1849 թվականին, երբ որ նախագահ Զաքարի Թեյլորը կոչեց First Lady 4-րդ նախագահի` Ջեյմս Մեդիսոնի կնոջը`Դոլլի Մեդիսոնին պաշտոնական թաղման ժամանակ իր ներբողում: Սակայն առաջին կինը, որին սկսեցին կոչել Առաջին տիկին, Հերրիեթ Լեյնն է եղել: Այս դիմելաձեւը միջազգային ճանաչում է ստացել միայն 1877 թվականին:
Առաջին տիկինները դիվանագիտական հարաբերություններ են պահպանում միմյանց հետ: Պաշտոնական այցերի ժամանակ նախագահները կազմակերպում են, այսպես կոչված, կանացի ծրագրեր, որտեղ առաջին տիկինները շփվում են միմյանց հետ: Որոշ առաջին տիկիններ, եռանդուն կերպով, միջամտում են երկրի դիվանագիտական գործերին, ամենահայտնի օրինակներն են Էլեոնորա Ռուզվելթը և Էվա Պատտերսոնը: Իսկ ահա Իսաբել Պերոնը դարձել է աշխարհի առաջին կին-նախագահը: Հանդիպում ենք դեպքերի, երբ նախկին առաջին տիկինը ցանկանում է ղեկավարել երկիրը: Օրինակ` նախկին Առաջին տիկին Հիլլարի Քլինթոնն իր թեկնածությունն առաջադրեց 2008 թվականի ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների ժամանակ:
Հայաստանի Հանրապետությունում էլ առաջին տիկիններն ակտիվ են: Նրանք զբաղվում են հասարակական գործունությամբ:
Հայաստանի երրորդ Հանրապետության Առաջին տիկին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը մասնագիտությամբ բանասեր-գերմանագետ է: Նա այսօր ղեկավարում է Կանանց համահայկական միություն հասարակական կազմակերպությունը:
ՀՀ երկրորդ նախագահի տիկին Բելլա Քոչարյանը ներկայումս ևս զբաղվում է հասարակական գործունեությամբ։ Հանրապետության նախկին Առաջին տիկինը ոսկրածուծի տրանսպլանտացիայի դոնորների համահայկական ռեեստրի պատվավոր նախագահն է։ Նա նաև Վլադիմիր Սպիվակովի Հայաստանի տաղանդավոր երեխաները միջազգային բարեգործական հիմնադրամի հայկական մասնաճյուղի պատվավոր նախագահն է:
Ինչպես նշված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում, Հայաստանի Հանրապետության Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը բարեգործական աշխատանք է ծավալում արվեստի և առողջապահության ոլորտներում: Կարող ենք հավելել նաև, որ մի շարք միջոցառումներ էլ անցկացվում են նրա բարձր հովանու ներքո:
Հայաստան, Աշխարհ, Կանայք, Նախագահ, Հասարակական, Բարեգործական, ԱՄՆ

Ayo!
Lavn er shat…Apres Ani jan….es el em uzum arajin tikin linem….
Mer naxkin arajin tiknayq aveli aktiv en pastorn, qan nranc amusinner@
Ձևական է կարծում եմ Առաջին տիկին կոչումը…
Անի ջան լավ էր, ես չգիտեի, երբ էր առաջին անգամ օգտագործվել այս տերմինը…
Ապրեք Դուք