Համացանցն ու մի քանի կայքեր կիրակի օրվանից սկսեցին քննարկել Տաշիր մրցանակաբաշխության աննախադեպ ակցիան` բնակարանների և թանկարժեք մեքենաների բաշխումը հայկական շոու-բիզնեսի աստղերին: Ավելին, այս օրերին Ֆեյսբուքում սկսվել է հատուկ նախաձեռնություն, որի հեղինակներն ու միացողները կոչ են անում աստղերին իրենց նվեր ստացած բնակարանները նվիրաբերել անօթևան և սոցիալապես անապահով ընտանիքներին: Թերևս առաջին անգամ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ այնքան արտառոց է, որ չգիտես ինչ ռեակցիա տաս:
Բնակարան նվեր ստանալը հայկական շոու-բիզնեսի և հանրահայտ մարդկանց համար ամենևին էլ նորություն չէ: Բնակարաններ նվիրել են և առաջին, և երկրորդ և երրորդ նախագահները, վարչապետ Վազգեն Սարգսյանը, բազմաթիվ մեծահարուստներ` և սփյուռքահայեր, և տեղացի օլգարխներ: Այս առումով արտասովոր ոչինչ չկա` մարդիկ գնահատում են տաղանդը և նվիրում բնակարան:
Սակայն բոլոր այդ նվիրատվությունները եղել են ոչ հրապարակային, գրեթե գաղտնի, առանց տեսախցիկների ու հայտարարությունների, որովհետև երկու կողմն էլ հասկացել է, որ անկախ գործարքի ազնվությունից, տան հերթի մեջ է մի ամբողջ "աղետի" սերունդ, և բնակարանի նվիրատվությունը կարող է անարդարության զգացում կամ զայրույթ առաջացնել:
Հենց այդ պատճառով է, որ նույնիսկ ամենահամբերատար մոտեցման դեպքում, դիսկոմֆորտի զգացում ես ապրում այդ "բեմականացված" բնակարանամուտից: Իհարկե Սամվել Կարապետյանը ինքն է որոշում ինչպես իր փողը ծախսել, բայց մյուս կողմից` այնպես չէ, որ զարգացած, առանց խնդիրների, սովի ու գործազրկության պետություն ենք, ու գործարարն ուղղակի "մեծահոգության" ժեստեր է անում հայ բեմի աստղերին:
Սամվել Կարապետյանը, ընդամենը երեք ժամանոց համերգային ծրագրի վրա, ամենաքիչը ծախսել էր հինգ միլիոն դոլար, այդ թվում անհավանական գումարներ ծախսելով ռուս հաղորդավարների, արտասահմանյան հյուրերի հոնորարների վրա: Մինչդեռ, հինգ միլիոնով, Սամվել Կարապետյանը կարող էր.
- Վճարել ամենաքիչը 100 ուսանողի ուսման վարձը ԱՄՆ-ի և Եվրոպայի բարձրակարգ համալսարաններում:
- Այդ գումարով կարող էր ամենաքիչը 250 ընտանիքի համար բնակարան կառուցել Աղետի գոտում
- Այդ գումարով կարող էր Հայաստանի փոքր ու միջին քաղաքներից մեկի ենթակառուցվածքները ամբողջությամբ վերականգնել:
- Ի վերջո, կարող էր այդ գումարը փոխանցել Հայաստան համահայկական հիմնադրամի դպրոցաշինության ծրագրին:
Եվ խնդրում եմ, մինչև բոլոր ընդդիմախոսները կասեն, թե միթե վատ է, որ համաշխարհային մակարդակի համերգ է կազմակերպվում, ապա այդ դեպքում խնդրում եմ հաշվի առնել հետևյալը.
- Ում է պետք Կրեմլի համերգը? Չէ որ բոլոր հայ երգիչներին մենք արդեն տեսել ենք Երևանում:
- Ում են պետք Արևմուտքի ծերացող փոփ-աստղերը? Մոսկվ`ահայ համայնքին? Չէ որ Մոսկվան բոլոր համաշխարհային աստղերի հյուրախաղերի կենտրոններից մեկն է, ու Տոտո Կուտունյույով չես զարմացնի:
Իսկ եթե Սամվել Կարապետյանը ցանկանում է իսկապես մշակութային իրադարձության հովանավոր դառնալ, գուցե այդ դեպքում
- Հովանավորի արևմտա-հայկական բեմադրության որևէ աշխարհահռչակ օպերա?
- Գուցե հրավիրի ոչ թե Տոտո Կուտունյոին, այլ օրինակ թեկուզ հենց իսկապես համաշխարհային փոփ-աստղերին` չգիտեմ…. Մադոննա, Բրիթնի Սփիրս, Սթինգ, Նորա Զոնս, Մայքլ Բուբլե, Թիմբերլեյք: Եվ ոչ թե Մոսկվա, նրանք արդեն այնտեղ եղել են, այլ Երևան:
- Գուցե անցկացնի ոչ թե մրցանակաբաշխություն, այլ երգի փառատոն? Զազի? Ռոքի?
Մայրս միշտ ասում էր, որ մարդկանց խելքը երևում է ոչ միայն այն ժամանակ, թե որքան է վաստակում, այլ ինչպես է ծախսում: Ոչ ոք Սամվել Կարապետյանի փողերը չի հաշվում, ամենևին, ուղղակի, նախ փոքր ազգ ենք, շատ մեծահարուստներ չունենք, առավել ևս` այդքան առատաձեռն: Ու ցանկալի կլիներ, որ այդ գումարները վատնվեին խելացի, մտածված ու ընդգրկեին հնարավորին չափով սոցիալական մեծ խմբեր:
Ինչ վերաբերում է հրապարակային բնակարանամուտին, ապա իհարկե դա տհաճ է: Պատահական չէ, որ Արևմուտքում, որքան հարուստ ու ազդեցիկ է մարդ լինում կամ դառնում, այնքան ավելի համեստ ու ստվերում է մնում: Ոչ թե վախենում է նախանձից, այլ որովհետև այդ հարստությունն ու կարգավիճակը պարտավորեցնում է, որովհետև հասկանում է, որ փողը չի կարելի դրոշակ սարքել ու ծածանել, դա տգեղ է:
Նույն Արևմուտքում, հենց նույն աստղերը ստանում են մեծ նվերներ, բայց առանց հրապարակայնության, որովհետև եթե հրապարակային է, նշանակում է, որ եթե ես չեմ կարող նվիրել, ուրեմն ես ավելի պակաս երկրպագու եմ: Ուրեմն, նա իմ կատարողը չէ: Այդ նվերներով ընդամենը ավելացավ այն ջրբաժանը, որ կա հայ կատարողների ու հանդիսատեսի միջև: Ու կեղծ երգերն ու տեսահոլովակները եկան ապացուցելու, որ այդ բոլորի սպառողն ու գնահատական տվողը ոչ թե հանդիսատեսն է, այլ մի քանի հարուստ մարդ:


Արսեն ջան, եկեք փորձենք Թեման ավելի արմատական դիտարկել.
Հարցը ամենեւին նրանում չէ, թե ինչու են մեր երգիչները նվիրատվություններ ստացել, պետք չէ խեղաթյուրել բանավեճի ուղղվածությունը: Ապրեն բոլորը` եւ Ստացողները, եւ հատկապես Նվիրողները: Տաղանդաոր Արտիստները վաղուց են արժանի պարգեւների: Պարզապես ինչու ՄԻՇՏ ու ՄԻԱՅՆ ՆՈՒՅՆ դեմքերը? Միթե չձանձրացանք? Ինչու ազգի մեջ էլ չկան վաստակավոր արտիստներ, ովքեր վերջին 5-10-15 տարիների ընթացքում մեր երախտիքին պիտի արժանանան? Ինչու նույն գեղեցիկ անակնկալը ԵՐԲԵՔ չի ցուցաբերվում ասենք ՍԱՄՎԵԼ ԵՐՎԻՆՅԱՆԻ կամ ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հանդեպ, ովքեր աշխարհահռչակ Յաննիի օրկեստրում են ներկայանում, կամ ասենք ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ, ում երգերը արդեն քանի տասնամյակ մի ողջ ազգ է երգում, կամ էլ ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԻ: Եւ էլի հիրավի արժանավոր շատերը, ում այս պահին չհիշեցի ու չհիշատակեցի, ներեցեք:
Եկեք անկեղծ լինենք ու խոստովանենք, որ Ազգի Մշակույթի արժանավորները չեն կարող ԱՆԸՆԴՀԱՏ միայն Սիրուշոն, Սոֆի Մխեյանը, Արմենչիկը, Արման Հովհաննիսյանը եւ էլի ….ները լինել: /ներեցեք, բայց անունների ցանկը բոլորս, վաղուց, անգիր ու միաձայն արտասանում ենք/:
Համաձայվեք, որ մինոտոնություն զանզրացնում է, ու հակագովազդ է:
mecn hiastaputyun em aprel ays tarva Tashiric, mecn hiastaputyun em aprel Shushan Petrosyani meknabanutyunneric.Haytni mardun vayel pahvacq cher………
Կարդացի բոլոր մեկնաբանությունները և ուզում եմ ասել հետևյալը:Ուրախ եմ, որ մեր հասարակությունը քնած չէ և արդեն ունի իր կարծիքը ցանկացած իրադարձության վերաբերյալ /Ճիշտ թե սխալ` դա ուրիշ հարց է/: Հարգում եմ բոլոր կարծիքները, բայց ուզում եմ բոլորիդ ուշադրությունը գրավել մի կարևոր հանգամանքի վրա: Մեր օրերին շատ է խոսվում ներկայիս արժեհամակարգերի և բարոյահոգեբանական մթնոլորտի անկման մասին: Իսկ ով է մեղավոր? Այս ամենը սկսվեց դեռ քսան տարի առաջ, երբ մենք որպես հասարակություն սկսեցինք հանդուրժել ամեն տեսակ լկտիություն, կողոպուտ, թալան, իսկ արվեստի ու մշակույթի ոլորտներում սկսեցինք երկրպագել անճաշակությոունն ու անտաղանդությունը, ամեն տեսակ օտարածին և օտարամիտ դրսևորումներ երգիչ-երգչուհիների կատարումների մեջ` այդ ամենը ավելի բարձր և համարելով, քան մեր մաքուր ազգայինը, և ի վերջո մենք ինքներս ձևավորեցինք այն, ինչ այսօր կոչվում է ` բառիս բուն` բիզնես իմաստով: Ավելին, ժողովրդին և պետությունը թալանող և նույն փողերով անող մարդիկ մեր իսկ կողմից կոչվեցին օլիգարխներ, , մարդիկ…, ովքեր դարձան ժողովրդի : Դե որ ժողովուրդը սիրում ու մեծարում էր նրանց, նրանք էլ որոշեցին ղեկավար պաշտոններ զբաղեցնել ու ինքնուրույն որոշել ով պետք է կոչվի և ներկայացնի հայ ժողովուրդը այս կամ այն բեմերում: Ասածս նա է, որ մենք` հասարակությունս, շատ ենք նպաստել և դեռ ցավոք շարունակում ենք նպաստել այս տեսակ երևույթներին` հաճախելով անճաշակ համերգների, գնելով և դիտելով անորակ կլիպեր, ռեստորաններում թուրքական մեղեդիների տակ հաճույքով պար գալով…Սիրելիներս, երբեք չի կարելի հանդուրժող լինել ամեն տեսակ չարիքի, քանի որ ինչպես կյանքը ցույց է տալիս, դա հետո միևնույն է մեզ է անդրադառնում: Թող չհրաժարվեն իրենց ստացած նվերներից, ինչպես ասում են, ով ինչի կարիք զգում է, նրան էլ թող արժանանա և թող մենք չդատենք նրանց, այլ Աստված, մանավանդ որ ասված է : Բոլոր ժամանակներում էլ մարդիկ միշտ են ապացուցել իրենց ով լինելը: Եթե մենք այսօր ստանձնում ենք դատավորի դերը, ուրեմն փոխարենը մեր գործով, ով ինչպես կարող է, ցույց տանք իրական բարեգործությունը որն է…թե չէ խոսքերով մենք հայերս միշտ էլ ճարտար ենք: Ուզում եմ, որ ամեն մեկս նպաստենք դրական փոփոխություններին մեր երկրում, քննադատությունների կողքին միշտ դրական առաջարկներ ունենանք, որպեսզի սխալված մարդը զգա իր սխալը և ուզենա շտկել այն, ոչ թե էլ ավելի մեծամտանա և մտածի, որ նախանձությունից են մարդիկ այդքան խոսում…այո, սա նախանձ չէ, այլ մտահոգություն մեր նարկայիս հոգևոր վիճակի մասին: Վերջում ուզում եմ հորդորել բոլորիս. չվախենանք տարբերվել ազնիվ և առաքինի հատկություններով, լինենք զգույշ, որ չնպաստենք չարիքի զարգացմանն ու մեր հոգևոր անկմանը. պատասխան ենք տալու ամեն ինչի համար:
isk es karcum ays depqy cuyc tvec vor ayd ergich u ergchuhinery irakanum sirvac chn zhoxovrdi koxmic,ayd patcharov el uraxanalu poxaren mardik barkanum en…
es lriv hamadzayn em qo het Artak jan, et ahreli gumar@ vor caxsvuma inch vor himar mrcanakabashxutyan vra, karelia aveli npatakayin ogtagorcel, baci ayd moskvayuma anckacneln u sepakan lezun uranalov ruseren xosal amboxj dahlichum gtnvox mi inch vor 2 rusi hamar uxarki thacaha eli
Արսեն, որքան ես եմ տեղյակ, Ծառուկյանը ի սկզբանե դեմ է եղել նման ցուցամոլության ու բնակարանանվիրության… միայն այն ժամանակ է որոշել տուն նվիրել փոքրիկ Վովային, երբ իմացել է, որ մոր հետ բնակվում է վարձով Երևանում… ինձ թվում է շատ տեղին քայլ է արել, իսկ մնացածների շռայլ արարքներն էլ ինձ համար որպես հայ մարդ անընդունելի են…
Ամենինչ ճիշտ ու տեղին է մեկնաբանված:Պետք չէր էդքան ամենինչ շռայլենորեն ցուցադրել:
amen inch tanum e nran, vor nuyn gyumrecinern u antun, sovac u sibiri anapatnerin herti kangnac mer hayrenakicnern el astxayin paylov u mi lav bardzr dzaynov piti ergen, vor irenc tun tan ays erkrum, ergel e petq, joxovurd, voch te ayd dzayny caxel 5000-ov, ayl ergel…
Եկա հայտնելու ես նաև իմ կարծիքը: Կարճ կգրեմ, որ կարդան :Դ
Ֆեսբուքը իրոք դարձել է PR-ի լավագույն վայրը…բացվեց ԿՈՉ-ը , որ կոչ էր անում, և ոչ պարտադրում Մեր ՇԱՏ ՎՐԴՈՎՎԱԾ ԱՍՏՂԵՐԻՆ, որ իրենց նվեր ստացած բնակարանները տան նրանց, ով կարիք ունի տան ու տան ջերմության…բայց արի ու տես, որ ռեստորաններում լավ չեն վաստակում նրանք, քանր որ նրանք ևս հանապազօրյա հացի են կարոտ…:Ճ
Ու ինչպես մեզ` հայերիս, է հատուկ ստեղծվեց ՀԱԿԱԿՈՉԸ, սրանք էլ ասում են, որ եկեք մեր մշակույթային գործիչների տները շնորհավորենք…..
Հ.Գ Նշեմ, որ այսօր փակվեց ԿՈՉԸ, կարծելով, որ իմաստ չկա այլևս մնալու, մեկ ա մեր աստղերը իրենց նվերը նվիրողը չեն, քանի որ չեն կարող նվիրողին բացատրել, թե ինչու տվեցին….:
Ահա և վերջ:
Ցավը նրանումն է, որ նվերներ ստանում են միայն շոու–բիզնեսի աստղերը։ Իսկ մի՞թե մենք աստղեր չունենք այլ բնագավառներում, օրինակ կրթական կամ գիտական։ Երբեք չեմ տեսել, որ մի օրվա մեջ այդքան բնակարան նվեր ստանաին ասենք ամենալավ ինժեները, կամ ուսուցիչը
IM KARCIQOV MER OLIGARXNERI NMAN SHRAYL NVIRATVUTYUNNER@ @NDAMEN@ CUCAMOLUTYUN E…ETE AYD<> mijocarumneri poxaren gone mi hogu hamar aprelu tarrakan paymanner stexcvein mer <> oligarxner@ aveli shat khargvein
Արտակ ջան ամեն ինչ շատ լավ էիք նկատել…շնորհակալություն ու մի բան էլ ասեմ և կարծում եմ` վերջ: Լևոն Արոնյանին վերջերս նույնպես տուն նվիրեցին, ով ինչ ասեց, բացի նրանից, որ արժանի է…
Bolor meknabanutyunner@ kardaci inchpes naev hodvac@ u haskaca vor, ays amen@ shat professional kerpov patrastvac u mshakac akciae konkret mardu dem.Uxaki zarmanum em mer zhoxovurdi xelki vra. vonc uzumen dzes ogtagorcumen u frcnumen. ete asumen es mek@ vatna havatumek.vochmi konkret u stuyk texukutyunner chen haytnum, uxaki dzes nyuten kcum, duk el anhaskanalov vrdovhumek u en mardkanc uzacnek grum, ovker konkret andznakan xndirneren lucum es hakaPR-ov. uxaki sa mets qaxaqakanutyun e ev vochte dzer hasarakakan kartsiq@.zarmanali chi tvum dzes vor, vochmi @ndimadir chi artahaytvum es harci veraberyal, baci caxvac alam kalapetyanic?
Tramabanakan kliner ete hima amboxgh @ndimadir dasht@ miamur kerpov mianar qnnadatoxnerim, bayc ari u tes vochmi dzayn. MTACEK TE OVE DZES OGTAGORCUM!!!!
ev imacek mek ban, bolor ayn mardik um qnnadatumek,aynqan ban en anum Hayastani hamar u chen xosum, vor ete imanak k@tkek caxvac “lragroxneri” u “inteligentneri” demkin. isk da shat shutov kbacahaytvi. Chmartutyun@ hnaravor che erkar takcnel!
Ջիվան Գասպարյանը ասում էր, որ եթե իրեն նվիրած բնակարանը նվիրեր մեկ այլ ուրիշի, դրանով կվիրավորեր նվիրատուին:
Անձամբ ես չեմ կարծում, որ Ջ. Գասպարյանը եթե այդ բնակարանը տար մի շատ կարիքավոր ընտանիքի, դրանից վիրավորվողներ կլինեին, կարևորը որ ժողովրդի կողմից այդ քայլը կընդունվեր, ու առնվազն մեկ ընտանիք (առնվազն մեկ, քանզի կարելի էր այդ բնակարանի գումարով մի քանի բնակարան գնել քաղաքի ծայրամասերում էլ չեմ ասում շրջաններում) կապրեին մարդկային պայմաններում:
Խոսքս բոլորին չի վերբերվում, բայց կային մարդիկ, որ պարտավոր էին այդ քայլի դիմելու:
AVETIK stex amen mek@ artahaytuma ira karciq@ nyuti veraberyal…amen mek@ uni ir yurovi mtacoxutyun@ u voch mek chi kara ira karciq@ patati myusi glxin ,vorovhetev bolorn el haskacoxutyun unen
hargeli Avetiq, isk ov asec, vor dzer nshac ynddimadirnery miayn joxovrdi shaherin en carayum, u ete chen qnnadatum oligarxneri himar ararqnery, apa da irenc xndirn e, dranic pasti eutyuny chi poxvum, ev verjapes, ete ays teman bacox lragroxy vorosh aknaru paster e araj qashel, voroncic chenq karox xusapel, apa el um petqn e, te um shaherin e carayum lragroxy, karevory chshmarit bacahaytumn e… parz e mi ban, nmanatip akcianery joxovrdi shaherin chen carayum, el inch kariq ka parzelu ynddimadir te ishxanakan axbyuric e snvac, el um e hetaqrqir…
Lriv hamadzayn em dzer meknabanutyan het, kataryal graget meknabanutyun et chkayacats tatroni veraberyal
haa mek el AVETIK, es inch demq eq duq, zarmanum em vonc el etqan mtatsel mtatsel gtel eq haaa.
Linum en e yani vochmek chi jokel inch a katarvum inq@ jokel a, jaaaan puch evrikaaaa…
ԲՈԼՈՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԼԻՆԻ http://blog.banadzev.com/wp-includes/images/smilies/icon_biggrin.gif
ՍՐԱՆՔ ՀԵՉ ԱՐԴԵՆ ՇԱՏ ՔՈՍԱՑԻՆՔ ՏԱՇԻՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՂ ԹՈՂԵՔ ՄՏԵՔ http://bashjan.blogspot.com/
HAYASTANUM KAN MARDIK OVQER SOVAC EN, ISK NRANQ OVQER APRUSTI SHAT LAV MIJOCNER UNEN BNAKARAN KAM AVTOMEQENA EN STANUM? CHISHT CHI ELI….. TEPET KAN ERGICH-ERGCHUHINER OVQER ARJANI EN…..
Մրցանակաբաշխությունից հետո ես իրոք ապշած վիճակում էի, քանի որ այն դիտում էի Գյումրում և մտածում, թե ինչ է կատարվում մարդկանց գլխում: Առաջին բանը, որ ասեցի քննարկման ժամանակ, այն էր, որ եթե նույն Սամվել Կարապետյանին խնդրեին բնակարան գնել Գյումրիում բնակվող գոնե 10 անօթևանի համար, նա կմերժեր: ու ցավալին այն է, որ շատ քչերն էին, որ ինձ հետ համամիտ էին. ասում էին, որ թեկուղ և ցուցադրական է, բայց պետք է: Անկեղծ ասած շատ ուրախացա գտնելով այս հոդվածը: Դեռ մտածում եմ, թե ռուս հաղորդավարուհին ինչ է անելու բնակարան Երևանում: Մի խոսքով բավականին հիասթափված եմ Տաշիրից: Միակն բանը,որ ուրախություն պատճառեց, դա Լարա Ֆաբիանի ելույթն էր, որի համերգին Երևանում այդպես էլ չկարողացա ներկա գտնվել:
2 օր առաջ հեռուստացույց էի նայում, ու ռուսական ալիքներից մեկում գտա մի ֆիլմ, որը ինձ հետաքրքրեց, քանի որ դուդուկի հնչյուններ հասան ականջիս: Սկսեցի ֆիլմը նայել, ու պարզվեց, որ ֆիլմի դրվագներում, որը ԱՄԷ-ի էմիրություններից մեկում` Ջանզուռում էր տեղի ունենում, Ջիվան Գասպարյանը դուդուկով նվագում էր հայկական երաժշտություն (կոնկրետ “Նավավար” երգը), իսկ արաբ աղջիկները պորտապար էին պարում: Ցավալին այն է, որ դուդուկը հնչում է հենց այն ժամանակ, երբ գործողությունը տեղի է ունենում արաբների մասնակցությամբ: Այսինքն դուդուկը, ու հայկական երաժշտությունը ներկայացվում էր որպես արաբական երաժշտություն:
Ասածս ինչումն է, բացատրեմ.
Ջիվան Գասպարյանն էլ նորաթուխ տանտերերի շարքին է պատկանում, ու հեռուստացույցով պնդում էր, որ ինքը արժանի է նման նվերի, քանի որ հայ երաժշտությունը, հայ ազգային գործիքը հայտնի է դարձրել աշխարհով մեկ: Իսկ իմ տեսածը այլ բանի մասին էր վկայում. Ջիվան Գասպարյանը ոչ թե հայ երաժշտությունն է պրոպագանդում, այլ հայկական երաժշտությունը, իր մի քանի կոպեկի համար, ներկայացնում է որպես արաբական:
Սա էլ է վանդալաիզմ, գուցե ավելի վտանգավոր, քան մեր հայտնի թշնամիների գործածը մեր մշակույթի հանդեպ:
Այո, հաճելի է տեսնել, որ վերջապես մարդիք տեսնում են մեր ազգի մեծահարուստների ծախսը, և իսկապես ամեն մարդ է որոշում իր ծախսերը,այս հարցում կարելի է ասել որ մենք էլ ունենք մեր մեղքի բաժինը,որ բնակարան ստացողներից շատերը դարձել են աստղեր……. միգուցէ հանդիսատեսը վերջապես ուշքի գա ու հասկանա, թե որ դեպքում են ծափահարում կատարողին
շատ տխուր փաստ է նաև այն, որ թախանձալի հայացքով Տաշիր մրցանակաբշխությունը Հայաստանում դիտել են հազարավոր անապահով ընտանիքներ
այսպիսով ավելի են բևեռանում սոցիալական շերտերը ,մեծանում է ժողովրդի հուսալքությունը, այս ամենի արդյունքը ներկայիս անտարբերությունն է…
es hamadzaynem bolori meknabanutyunneri het…uxaki cavalin ayna vor ayd ipr baregorcutyunneric miayn shou biznesi astxernen ogtvum isk ur mnac hasarakutyun@ che vor nrancoveq ayd barcunqin hasel…es andzamb hiastaputyunem aprum nman ararqneric…mamulneric mekum nshvacer erb harcazruyci jamanak Samvel Karapetyani iravabanin harcrelein te inchi miayn astxerina baregorcutyunner anum,meqenanera nvirum,bnakaranner.dra poxaren mi anapahov @ntaniqi ogner patasxanela iravaban@(inq@ ira Gumar@ um uzi knviri)dzer karciqov da iravabani patasxana???
ՇԱԱՏ ապրի հոդվածի հեղինակը շատ տեղին եվ դիպուկ իսկական սնայպեր ԱՊՐԵՍ ափսոս Ձեր նմաները քիչ են
inch socialakan mec xmber,inch jazz, i sern astco`havarov(knereq)sobchaki achq@ mtav,mardik voroshel en TNT-i DOM 2 proektum nerdrumner anen…
p.s.hajord or@ sobchak@ Erevanum tneri gnern er chshtum …