Adidas, Puma, Google..ի անհավանական պատմությունները

Published On January 15, 2011 | By Արտյոմ Լևոնյան | արխիվ

Նոր ընկերությունների ստեղծման սկզբում բազմաթիվ հետաքրքիր դեպքեր են պատահում: Մասնավորապես, անվան ընտրության և ընկերության հիմնադրման սկզբնական փուլում: Միայն հետո է, որ մեր լսողությունը սովորում է այդ անվանումներին ու դրանք դառնում են յուրաքանչյուրիս առօրեայի մի մասը ու միանգամից ասոցացվում այս կամ այն ապրանքի ու տեսականու հետ: Եվ այսպես համաշխարհային բրենդների անվանումների և ոչ միայն… հետաքրքիր պատմություններ:

pumaԳիտեիք, որ սպորտային հագուստի ու կոշիկների ամենահայտնի բրենդներ Puma-ն և Adidas-ը ի սկզբանե եղել են մեկ ընկերություն: Ավելին, նրանք պատկանել են երկու հարազատ եղբայրների, որոնք դրանց արտադրությունը սկսել են 1920 թվականին: Gebruder Dassler Schuhfabric այսպես էր կոչվում արտադրող ընկերությունը: Երկու Եղբայրները` Ադոլֆ և Ռուդոլֆ Դասսլերները, համերաշխ աշխատեցին մինչև 1936 թվականը, երբ օլիմպիական խաղերի ժամանակ մարզիկներից մեկը միանգամից 4 ոսկե մեդալ ստացավ` հագնելով նրանց արտադրության բոթասները:

adidasԸնկերության հեղինակությունը բարձրացավ, գումարները շատացան: Այստեղից էլ սկսվեց եղբայրների միջև խժդժությունները: Նրանք բաժանվեցին և ստեղծեցին երկու տարբեր ընկերություններ. Ադոլֆը` Adidas, Ռուդոլֆը` Puma: Նրանք իրար հետ այդպես էլ չբարիշեցին 26 տարի շարունակ. մինչև չմահացավ եղբայրներից մեկը: Այլևս եղբայրություն անելու մասին մտածել անգամ չէր կարելի:

googleԳիտեիք, որ Google-ը թիվ է: Այն նշանակում է 1 և հարյուր հատ 0: Թիվը իր անվանումը ստացել է մաթեմատիկոս Էդվարդ Կրասների գրքից: Մաթեմատիկոսը մի օր քայլում է այգում իր եղբոր որդու հետ: Իննամյա տղային հարցնում է ինչպես կանվանեիր 1 և հարյուր հատ զրոն: Տղան այն կոչում է գուգլ, իսկ տաս հատ գուգլը` գուգլպլեկս: Այստեղից էլ գալիս է համաշխարհային որոնողական համակարգի` Google-ի անվանումը: Հետագայում մաթեմատիկոսը իր` Մաթեմատիկան և երևակայությունը գրքում ամրագրում է այդ ահռելի ու անհասկանալի թիվը որպես գուգլ:

8 Responses to Adidas, Puma, Google..ի անհավանական պատմությունները

  1. Vahagn says:

    Googl@ gitei vor tver er, ay puman ev adidassi patmutyan masin imaca. Shnorhakalutyun hexinakin

  2. Թոմ says:

    2-ի պատմություննել գիտեի, բայց չզլացա ու էլի հետաքրքրությամբ կարդացի;)

  3. marine says:

    Es aveli shat nax@ntrum em PUMA.

  4. Սարգիս says:

    Puma-Adidas պատմությունը կարդացել էի բիզնես ամսագրերից մեկում:
    Իսկ Google-ի անունը googol կոչվող թվից է, որը 10-ի 100 աստիճանն է, այսինքն 10 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000: Ար

  5. Nvard says:

    Ադիդասի ու պումայի մասին գիտեի, իսկ 10-ի 100 աստիճանի մասին նոր իմացա, դեռ ավելին Սարգսի շնորհիվ նաև տեսա ինչի մասին է խոսքը գնում(ես ինքս էդ տիվը դժվար թե գրեի) 🙂

  6. Hasmik says:

    Shat hetaqrqir er, shnorhakalutyun texekatvutyan hamar.

  7. Artak Gevorgyan says:

    Հետաքրքիր էր ))
    Իդեպ ասում են PEPSI թիվ է, եթե պիտակին դիտենք հայելու միջև` 12939: Դա ամսաթիվ է և եթե չեմ սխալվում կապ ունի Լեհաստանի վրա Գերմանիայի հարձակման հետ:
    Սակայն դա մի վարկած է, իսկ պաշտոնապես Պեպսի-Կոլա ընկերությունը հիմնվել է ավելի վաղ 1903 թվականին և անվանում է ստացել այդ խմիչքի հիմնական բաղադրիչներից` պեպսինից և կոլայի պտուղներից:

  8. Liana.K says:

    Շատ հետաքրքիր էր, ահագին բան իմացա թե նյութից, թե կոմենտներից:))

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *