b-blog-2

Ալեքսանենց ցեղի քորոցի պատմությունը

Published On September 17, 2014 | By Արտակ Ալեքսանյան | ԿԱԴՐԻՑ ԴՈՒՐՍ

Ոսկեկվանը բացառիկ գյուղ է, որտեղ համայնքի կեսը Ալեքսանյան էր, մյուս կեսը` Եգորյան: Ես` ինքս, Քյավառից եմ, բայց այդ գյուղի Ալեքսանյանների հետ ոչ մի կապ չունեմ:

Voskevan01

Իսկ Ալեքսանյաններն ու Եգորյանները գյուղի հիմնադիր դինաստիաներն են, որ հարաբերությունների երկար պատմություն ունեն: Եղել են և բարեկամության և թշնամանքի տարիներ: Հատկապես հետաքրքրական է, թե ինչի համար են թշնամացել: Ուրեմն, երկու գերդաստանների երիտասարդները սարում քաղ անելուց են լինում, և Ալեքսանյաններից մեկն ասում է, թե հենց հիմա կարող է գնալ Եգորենց ցեղի ջահել հարսին տեսնել ու գալ: Տեսնել, նկատի է ունեցել, սեքս անել: Գնում է այն ժամանակ, երբ հարսը կրծքով երեխային է կերակրելիս լինում, ձայն չի հանում, բարևում է ու թաքուն վերցնում է հարսի գլխից ընկած քորոցը: Հետո դա ցուցադրում է որպես “տեսնելու” ապացույց:

Voskevan02

 

Այստեղից էլ սկսվում է Ալեքսանենց ցեղի քորոցի արյունոտ պատմությունը` նախորդ դարասկզբին: Թշնամությունն այնքան է լրջանում, որ ջահելները սկսում են պատվի համար իրար սպանել: Երկու կողմն էլ 10-ից ավելի զոհ է տալիս: Հետո, տասնամյակներ անց, նորից հաշտվում են:

Voskevan05

 

Հետաքրքրական է, որ այս պատմությունը պատմեց գյուղապետ Ալեքսանյանը, որի մոտ ընկերը և ավագանու անդամը հենց Եգորյան էր: Մի խոսքով, ինչպես ասում է ժողովրդական ասացվածքը,  չկա գյուղ, որ իր Սուսանն ու Սեյրանը չունենա:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *