American Dream ՝ համեմված Բեն Լադենով

Published On May 4, 2011 | By Ընթերցող | արխիվ

Արմեն Մկրյան

Միացյալ Նահանգներով ես հիացել եմ դեռ փոքրուց: Պատճառը, գուցե, այն է, որ այնտեղ բնակվող բարեկամներ ունենք: Ամեն տարի Հայաստան այցելելով` նրանք պատմում էին, թե ինչեր կան այնտեղ, նաև՝ ինչ դճվար է այնտեղ ապրուստը և այլն: Դե, ես, բնականաբար, քաղում էի միայն լավը և իմ մեջ կառուցում ինչ-որ չնաշխարհիկ մի վայր, որտեղ ապրելն ուղղակի բախտավորություն կլիներ: Քրոջս ուղարկած VHS կասետները, որոնց վրա նա, հատուկ ինձ համար, հեռոուստացույցից ձայնագրում էր ամերիկյան TV SHOW- ներ, և ես մեծ հաճույքով դրանք մաշում էի մինչև հաջորդ պարտիայի ժամանելը, նույնպես նպաստում էին իմ համոզմուքների ամրապնդմանը: Փոքրիկ խոստովանությունն ամերիկյան երազանքի մասին հարյուրավոր երկրների, միլիոնավոր մարդկանցից մեկի խոստովանութիունն էր միայն կամ երազաքը: Ամերիկյան Երազանքն ամեն մարդու մոտ յուրովի է ընկալվում: Մեկին գրավում է այնտեղի ազատությունը, մեկին հնարավորությունները, մյուսին ապրելակերպը, մյուսին diversity – ն: Ինչպե՞ս է դա ԱՄՆ ին – հաջողվում:

Միացյալ Նահանգները մարդկանց տալիս է բոլոր ազատությունները: Ապրեք ինչպես ուզում եք, արեք ինչ ուզում եք, մտածեք և արտահայտեք ինչ ուզում եք, բայց միայն օրենքի սահմաններում: Հենց սա էլ գրավում է, թե ամերիկացիներին և, թե Ամերիկայի մասին երազողներին: Իսկապես, շատ գրավիչ է և նախանձելի: Ինչպե՞ս կարող են լինել նման ազատություններ և չլինեն բացասական հետևանքներ: Իրականում շատ հեշտ: ԱՄՆ-ն տալիս է բոլոր ազատությունները և սահմանափակում է ամերիկացիների ուղեղները, մտահորիզոնը: Ոչ բռնի ուժով, ոչ սպառնալիքներով, ոչ էլ բթացնելով ու հոգեբուժարան գցելով, այլ կրթության և դաստիարակության միջոցով: Շատ խելացի ձևով պատրիոտիզմ են սերմանում:

Մի փոքր համեմատություն Հայաստանի հետ: Հայաստանում մարդկանց մտահորիզոնը մեծ է, իսկ ազատությունները՝ սահմանափակ: Մեզ մոտ ծառայությունը պարտադիր է, բայց քանի որ հայերի մտահորիզոնն ավելի մեծ է, ելքեր են փնտրում չծառայելու: Իսկ ամերիկացին ազատ է ընտելու՝ ծառայել, թե չծառայել, և նա ընտրում է ծառայել և նույնը քարզում է հանուն իր երկրի:

Խելացի ձևով գծագրվում է մի սխեմա և ասվում Դու մարդ ես և դու ազատ ես: Արա ինչ ուզում ես: Բայց իրականում այդ ազատ մարդը սխեմայից չի շեղվում, չի նայում կողքինն ինչ է անում, չի նայում սխեմայի տակ ինչ կա:

Եվ վերջապես այս ամենը բերում է նրան, որ Բեն Լադենին ոչնչացնում են, երկիրը թնդում է, տոնում է ԱՄՆ – ի համար մեկ թշնամու ոչնչացումը: Ես բան չունեմ ասելու: Չեմ արդարացնում տերորիստին, ու տերորիզմն արդարացում չունի: Տերորիստը պետք է պատժվի միանշանակ: Բայց համոզված եմ նաև, որ որև է ամերիկացու մոտ հարց չի առաջացել… ԻՆՉՈ՞Ւ Է ԷՍ ՄԱՐԴԸ ՏԵՐՈՐԻՍՏ: Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՄԵԶՆԻՑ:

Պատերազմը ինչպես հերոսներ է ծնում, այնպես ել տերորիստներ, վրիժառուներ կամ երկրի պաշտպաններ (նորից եմ շեշտում չեմ արդարացնում տերորիզմը): Իսկ ամերիկացինեը տոնում են հետևանքը` չմտածելով, թե որն էր պատճառը: Ի՞նչ է, մի գեղեցիկ օր նրանք որոշեցին ինքնաթիռով կոմպյուտերային խաղ խաղալ ու գրվեց YOU FAIL՞:

Սա, իրոք, նախանձելի համակարգ է: Պետությունը գոհ է, քաղաքացինեը գոհ են, երազողները գոհ են ու կան: Այդ թվում նաև ես :Ճ

16 Responses to American Dream ՝ համեմված Բեն Լադենով

  1. Ani says:

    Ես շատ հավանեցի:Ամեն ինչ շատ ճիշտ էր գրված:Հեղինակի մտածելակերպը և դատողությունը ամենալավն է մինչև այժմ այս կայքում իմ կարդացաց հեղինակներից:

  2. Shushan says:

    Քանի դեռ անձամբ չեմ եղել ԱՄՆ-ում, չեմ հավատալու ոչ մեկի ասածին կամ գրածին :)))))

  3. Eva says:

    Վայ , ես էլ եմ ուզում գնամ ԱՄն , հենց այդ տրված ազատության համար , մեկ-մեկ մտածում եմ, որ սխալ երկրում եմ ծնվել , և , որ այդ սխալը պիտի ուղղեմ:

  4. Զոհրաբ Հարոյան says:

    Մկրյան բարեւներս ու հացմունքս… :Ճ :Ճ :Ճ

  5. Նելլի says:

    Արմեն, վաղուց պետք է գրեիր, բարի գալուստ բլոգ, հուսով եմ հաճախակի կտեսնենք քեզ էս հարթությունում:

  6. Գեղամ Մուղնեցյան says:

    Ամերիկայում չես կարող անել այն ինչ ուզում ես, Ամերիկայում անարխիա չէ: Հայաստանում բնակվողներդ թերևս գիտակցում եք որ Հայաստանում այդ ազատությունը չկա ու արդեն համակերպվում եք այդ փաստի հետ, բայց այստեղ մենք գիտենք որ ազատությունը կա բայց էլի մարդն աննշան է կառավարող մեխանիզմի առջև: Ամերիկան դրախտ չէ, ճիշտ է այն բավականին լավն է բայց այն էլ օրէցօր դեպի իր վերջն է գնում ու դրա համար էլ համատարած հուսահատության մեջ մարդիկ ուրախանում են երբ վերջապես մի բան լուծվում է օրինակ Օսամա բեն Լադենի լիկվիդացումը: 30 միլլիոն մարդ գործազուրկ է, հսկայական գումարներ են կտրվում կրթության ու առողջապահության ոլորտներից որպեսզի երկիրը ճգնաժամից դուրս գա: Դրսից Ամերիկա երազելը շատ ռոմանտիկ է, բայց ներսից այնքան էլ չէ:

  7. Մկր?:Ճ:Ճ Բրավո-բրավո, ողջունում եմ մուտքդ բլոգոսֆերա ու սպասում հաջորդ փոստերիդ:Ճ:

  8. Կարինե says:

    Լավ էր գրված, ինձ դուր եկավ ձեր կարծիքն Ամերիկայի մասին:Ինչ վերաբերում է Բեն Լադենին կամ տեռորիզմին առհասարակ, ապա դա աշխարհիս մեծագույն չարիքներից մեկն է ու, անկասկած, պետք է արմատախիլ արվի:

  9. Armen says:

    Henc hetaqrqirn el da e Gegham jan. Bolors el gitenq ev chgnazami ev dzvarutiunneri ev, vor ajntex dzerqery parzac chen spasum noreknerin, ev kjanqi gnov, gojatevelov kam khasnes im voreve statusi kam voch, bajc mievnujnn e nerhosqy AMN chi dadarum ev chi pakasum nujnisk, ev avelin… avelanum e. Da karcum em shat uzex PR i ardjunq e… himnakanum show business – i shnorhiv e. mardik vor chen exel AMN um bolor nahangneri anunnery hat hat giten, nujnisk sepakan erkriny karox e chimanan bajc AMN iny giten. Mecamasamb filmeri shnorhiv, erazshtutian ev yndhanrapes … AMN i nerkajutiuy mer kjanqum shat e… lurerov, internetum, amenur. Xosqy Hajastani masin che miajn.

  10. Armen says:

    Hargeli Banadzevciner de es el mi ajlntranqajin dzeva mer kapy pahpanelu hamar 🙂

  11. Armen says:

    Shnorhakal em gnahatakanneri hamar

  12. Գրիգոր says:

    Իսկ ես երբ որ առաջին անգամ գնացի ԱՄՆ սկսեցի մտածել թե ոնց կարելի այս կամ այն բանը ու դրական փորձը բերել Հայաստան: Ամեն դեպքում դա ուրիշինն է, և մենք բավարարված կլինենք միայն այդ ամենը ունենալով մեր երկրում:

  13. Aram says:

    Kartsum em ben Ladeny statsav ir arjani patizhy. Ayd ahabekchi spanutyan het kapvats vogevorutyunn el hamarum em orinachap ev bnakan. Chem kartsum vor ayn kapvats e amerikyan mentaliteti het. Ben Ladeny batsarutyun che. Patmutyany haytni en naev ayl depqer, erb mi hreshi spanutyuny mets uraxutyun e arajatsnum ays kam ayn joghovurdi shrjanakum. Nmanatip mi orinakl el menq unenq, hayers, erb Soghomon Tehleryany gndakaharets Taleatin, ayd lury mets vogevorutyamb yndunvets mer hayrenakitsneri shrjanakum. Ben Ladenn el amerikatsineri Taleatna…

  14. Hayarpy says:

    shat lav er grvac, indz shat dur ekavm dur ekav naev ayn, vor mtacum es voch te ahabekichnerin, ayl ahabekich darnalu patcharne@ veracnel@. ete aysor veracnenq ahabekichnerin, ayl voch te patcharner@, vax@ klinen norer@.

  15. garnik says:

    Բեն Լադենին վերացնելով հարցը չի լուծվում;Բեն Լադենը մենակ չեր կարող գործել;Նա ունի համախոհներ և ինչ եևաշխիք,որ համախոհները ավելի ակտիվ չեն գորժի;Պետք է վերացնել ”Բեն Լադեն” ծնող պատճառները;Որը իմ կարծիքով հնարավոր չէ կամ էլ անչափ դժվար է;

  16. Armine says:

    Ես էս հարցին այլ կերպ եմ մոտենում: ,, Ամերիկյան երազանքը,, կարելի է փոխարինել ,, Արտասահմանյան երազանքով ,,: Մեր երիտասարդները երազում են ցանկացած այլ երկրի մասին, միայն թե լքեն Հայաստանը: Մի հատ պոիսկ տվեք ,, Կամավոր աշխատանք արտերկրում,, ու ամեն ինչ պարզ կդառնա: Երազում ենք դրսի մասին` չմտածելով, թե ինչ կարգավիճակում կլինենք օտար պետությունում…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *