photo

Առանց նրանց ու նրանց հետ

Published On July 1, 2011 | By Մայա Խաչատրյան | արխիվ

Երկար ժամանակ բլոգ չէի գրել: Պատճառն այն չէր, որ թեմաներ չկան, գրելու նյութ, անշուշտ, շատ կա, բայց մի տեսակ չէի կարողանում կոնկրետանալ ինչ-որ բանի վրա և այդ մասին շարադրել մտքերս:  Արդեն մի քանի օր է` լրատվական կայքերի ու թերթերի թոփ նյուզն իմ շատ սիրելի գործընկերների Հ1-ից հեռանալու մասին է: Դա էլ բնական եմ համարում, քանի որ խոսքը, համենայնդեպս, հեռուսալրագրության մեջ ամենապրոֆեսիոնալ, ժամանակակից հեռուստամտածողությամբ օժտված եզակի մի մարդու`Արտակ Ալեքսանյանի մասին է:

Արտակի վերադարձը /նկատի ունեմ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո/ հանրային հեռուստաընկերություն հեղափոխական եղավ Առաջին ալիքի համար, Բանաձևն իր կրեատիվ թիմով ստեղծեց հեռուստառեպորտաժներ, որոնք չկրկնվող են, որոնք հետաքրքիր ու հրատապ են, որոնք ամենասովորական հեռուստալսարանի համար են, որտեղ ամեն մարդ գտնում է իր համար անհրաժետ և օգտակար նորություններ: Որպես հանրայինի աշխատակից, ինձ համար ցավալի է, որ նրանք գնում են, միաժամանակ գիտակցում եմ այն կարևոր առաքելությունը, ինչի համար մեր գործընկերները  թողնում են Առաջին ալիքը:

Արտակի հեռուստակենսագրոթյունն այն նշաձողն է, որին հասնելու համար յուրաքանչյուր հայ լրագրող կցանկանար ձգտել: Արտ ջան, վստահ եմ` նույն որակն ապահովելու ես նաև Արմնյուզում: Շատ եմ ցավում, որ Գոհար էլ է <<հեռանալու>> Հայլուրից: Երբ նոր էի աշխատանքի անցել Հայլուրում, Գոհարից <<զզվում էի>>, որովհետև մեր լրագրողական սենյակում իմ հեռախոսի զանգից ազատվելու համար նա պայուսակս այնպիսի տեղ էր խցկել, որ գտնելու համար ինձնից երկար ժամանակ պահանջվեց: Հետո սակայն Գոհարին էնքան շատ սկսեցի սիրել, որ չէի ուզի նա մեր թիմից հեռանա /պատկերացնում ե՞ք/: Գոգ ջան, դե գիտեմ, միշտ հանդիպելու, տեսնելու ենք, բայց դե Հայլուրից մի գույն պակասելու է, որը հումորի, բարության, <<ցանցառության>>, ուղղամտության , ուղղախոսության, ճիշտը ճակատին ասելու և ………….մեծահոգության գույնն է………….

10 Responses to Առանց նրանց ու նրանց հետ

  1. Ջավախքցի says:

    Ցավալի է որ,Արտակ Ալեքսանյանը հեռանում է Հ1-ից,բայց հույսով եմ նրա թիմը կպահպանի Արդակի ստեղծած թիմային ոգին ու կշարունակի աշխատել նույն ոգով.նոր թեմաներ՝չկրկնվող ու հետաքրքիր…
    <>-ես միանում եմ այս կարծիքին,ու ուզում եմ շնորհակալությունս հայտնել նրան…
    Բանաձևն այն եզակի հաղորդումներից է,որն <> դիտել Հ1…

  2. ՄԱՆԱՆ says:

    Իրոք, հ1-ը լավ լրագրողական թիմ է կորցնում …. ցավալի է:

  3. Mariam says:

    Անկեղծ եմ ասում ես Հ1 միայն Արտակ Ալեքսանյանի ռեպորտաժներն էի դիտում…Արտակը իր գործի մեջ երբեք չի թերացել.խնդրում եմ տող մյուս լրագրողները ինձ սխալ չհասկանան բայց ինձ համար Արտակ Ալեքսանյանից բացի ուրիշ լրագրող չկա…ճիշտա բոլորնել լավ են կատարում իրենց աշխատանքը և հմտացել են իրենց գորժում բայց ինձ համար առաջնայիննա ԱՐՏԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ.

  4. Արփինե Մինասյան says:

    Ես չհասկացա` միայն Արտակն ու Գոհարն են գնում, թե ամբողջ թիմը?
    Ամեն դեպքում շատ ցավալի է, որ Արտակը գնում է Հ1-ի եթերից, նա շատ լավ լրագրող է…

  5. Tatev says:

    Ես էլ եմ շատ տխրում որ Արտակ Ալեքսանյանը գնում է Հ1 ից:Ես իրա հաղորդումները շատ եմ սիրում:Կարծում եմ որ Արտակ Ալեքսանյանի նման լավ լրագրող ու հեռուստահաղորդավար չկա:

  6. Lilit says:

    indz tvuma, vor H1 arden miayn nayelu en tatiner@` en el ejanagin serialneri hamar!! ete mi hat normal haxordum kar, vor me& lsaran uner, et el chka, hetevabar el H1 nayox chka kam kamac- kamac el chi lini!

  7. MariamX says:

    vayyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyy es inchi?axr iranq shaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaat lavn en!!!!!!!!!!!!!!!!

  8. -!-Narek-!- says:

    Baci banadzevic H1-i bolor lratvakan haghordumner@ akamayic “heqiatn e kanchum”-i Nona moraquyri patmac heqiatnern en hishecnum. Mard mi pah sksum e havatal, vor iroq Hayastan@ idealakan erkir e ev mer erkrum grete mec masshtabi problemner,socialakan anardarutyun, kasharakerutyun,hastavizneri u tkhmar oligarkhneri kamayakannutyuner chkan ev ayln.Hetaqrqir e, tesnes gone mek or klini, vor hayluri haghordavarner@ 15 rope tevoghutyamb eterum gone minimum 10 hat skhal anen ev voch te grete amen naxadasutyan mej kmkman,kakazen u grvac bari pokharen lriv ayl bar artaberen? Karcum em Artaki nman khelaci u taghandashat eritasard@ vaghuc petq e heracac liner hanrayin aliqic. Yes erbemn nuynisk zarmanum ei, te inchpes en tuyl talis vor petakan aliqov aydpisi sur qnnadatutyun hnchecnen petakan pashtonyaneri ev mer azgaser u hayrenaser nakhararneri u patgamavorneri hascein, inchpes naev katarel vorosh bacahaytumner kasharakerutyan, dramashortutyan,pashtoni charashahman ev aylni masin.Inch vor e, Artakin maghtum em uj,korov ev erand, vorpeszi hetagayum el aveli lav ashkhati i barorutyun ev i npast azgis hayoc vorq en i Hayastan ev i spyurs ashxarhi.))))

  9. Liana.K says:

    @h@n, hima amen inch shat lava. H1@ mnac inqn ir idealakan Hayastan@ cuyc tvox lrabernerov u serialnerov.

  10. NA-NEE... says:

    H1-I BOLOR ANTAKT,ANKAP,ANGRAGET LRAGROXNERI INCHVORMEKI TETEV DZERQOV HAYTNVECIN ARMENIAYUM(HIMA ENTEX EN JUR PXTORUM VOR DZUK BRNEN)………ZARMANUM EM
    _VONC KARELIA NMAN LRAGROXNERI DZERQIC BAC TOXNEL………..ARDYUNQUM VORAKI NSHADZOX@ ANKUM KAPRI<<<<<>>>>>>>>>>>>

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *