b-blog

Բերքաբերի ամրության գինը

Published On September 16, 2014 | By Արտակ Ալեքսանյան | ԿԱԴՐԻՑ ԴՈՒՐՍ

Նոյեմբերյանի շրջանի Բերքաբեր գյուղի մասին եթե չեք լսել, ուրեմն անպայման դիտեք այս հաղորդումը: Այն գտնվում է Զողազի կամ Բերքաբերի ջրամբարի մոտ և ադրբեջանական դիրքերից հեռու է 100-200 մետր:

Բերքաբերի ջրամբարը, որից օգտվում են ադրբեջանցիները, բայց ոչ հայերը

Բերքաբերի ջրամբարը, որից օգտվում են ադրբեջանցիները, բայց ոչ հայերը

Օգոստոսյան մինի-պատերազմի ժամանակ այս գյուղը ադրբեջանցիները աննախադեպ կրակել են, իհարկե պատասխան ստացել են, ու հենց այստեղ է, որ ջրամբարի մյուս ափում գտնվող ադրբեջանցիները սպիտակ դրոշ են պարզել: Մի խոսքով, արտառոց քաջ գյուղ է արտասովոր մարդկանցով: Իսկապես դիտեք հաղորդումը:

Ամբողջ նկարահանումների ընթացքում ինձ մեկ բան էր հուզում. ինչպե՞ս մարդիկ այստեղ չեն գժվում: Չեք պատկերացնի` քաղաքից կտրված, ոչ մի հարմարություն չկա, մեկ աղբյուր է ամբողջ համայնքի համար, չկա տուն, որ կրակահերթերի թիրախում չլինի, հողերը չեն կարողանում մշակել: Հասկանալի է, որ ուրիշ հոգեբանություն է և ուրիշ արժեքներ: Բայց այդքանով հանդերձ, միևնույն է, մարդ են, ո՞նց են դիմանում:

Հարցազրույց Արթուր Մադաթյանի հետ` ուղիղ ադրբեջանական դիրքապահների նշանառության տակ

Հարցազրույց Արթուր Մադաթյանի հետ` ուղիղ ադրբեջանական դիրքապահների նշանառության տակ

Ու միայն մի ամբողջ օր գյուղում անցկացնելուց հետո պարզեցի. գյուղապետն ասում է` մեր մոտ ամենատարածված հիվանդությունը շաքարախտն է….ամենավաղ տարիքից: Ով էլ չունի` սրտային է: Շաքարն էլ, սրտի հիվանդությունն էլ բուժում են քաշած օղիով: Խմում են ամեն օր, առիթների դեպքում` ավելի շատ: Բա էլ ո՞նց դիմանան,- իմ զարմացած հայացքին պատասխանում է գյուղապետը: Բան չասացի:

Դիտում ենք սահմանից այն կողմ: Իսկ սա հենց գյուղապետի տան մոտ է:

Դիտում ենք սահմանից այն կողմ: Իսկ սա հենց գյուղապետի տան մոտ է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *