Հաց ու պանիր, կեր ու բանիր

Published On June 2, 2011 | By Արաքս Թադևոսյան | արխիվ

Հաց ու պանիր, կեր ու բանիր, բայց եթե պանիր չկա, ինչ բանելու մասին է խոսքը: Ես, երևի, վերջերս դրա համար չեմ կարողանում գործ անել :Ճ :Ճ:Ճ:

Իսկ եթե ավելի լուրջ, արդեն ինչքան ժամանակ է կարգին հայկական պանիր խանութներից դժվար է գտնել: Ոչ Լոռի տեսակը կա, ոչ Չանախը: Ես էլ հետաքրքրասիրությունս ու անհանգստությունս փարատելու համար, տարբեր խանութներում հարցնում եմ` ինչն է պատճառը, որ պանիր չկա: Սուպերմարկետներից մեկի աշխատակցուհին հարցիս ի պատասխան նայեց կողքերը, որ իրեն ապահովագրի վտանգավոր ականջներից ու ասաց` ասում են` դուրս են արտահանում թանկ գներով, ներքին շուկային բաժին չի մնում: Այսինքն` ներքին շուկայի գները վերահսկվում են ու հնարավոր չէ ավելի թանկացնել, ապա ինչի հայերն ուտեն, թող պարսիկների կամ այլ երկրացիների քիմքը շոյվի:

Գյուղատնտեսներն էլ այլ կերպ են բացատրում պանրի ճգնաժամը: Մոտ օրերս գործի բերումով մի գյուղատնտեսական կազմակերպությունում էի ու այնտեղ պատմեցին, որ կաթի էժան լինելը ֆերմերներին ստիպել է մորթել անասուններին ու եկամուտը կրկնապատկել մսի հաշվին: Արդյունքում` կաթի աղբյուրը նվազել է:

Հիմա էլ 1 կգ պանիր ստանալու համար 9լ կաթի փոխարեն օգտագործում են 7 լիտր: Պանրի հասունացման ժամկետն էլ կրճատում են, որովհետև շուկայում պահանջարկ կա, արդյունքում քաշը ապահովում են պանրի խոնավության հաշվին, առանց հասունանալու ,ինչը վտանգավոր է մարդու առողջության համար: Բրուցելոզ հիվանդություն է առաջացնում: Դե արի ու այսքանից հետո պանիր կեր եւ բանելու մասին էլ մտածի:

10 Responses to Հաց ու պանիր, կեր ու բանիր

  1. Lilit says:

    es inchera katarvum Haystanum????u hamozvac em h@l@ inchera katarveluuuuu!!!! inch lava es gluxs ara gnaci et “YERKRIC”!

  2. Արտակ says:

    Հայաստանում ոչ միայն պանիր են արտահանում, այլ շատ ավելի մթերք: Մեզ հալալ չէ, օտարին հալալ է` օտարը ավել է վճարում, մենք առանց դրա էլ կապրենք:

  3. rafayel says:

    Բայց ինչի պիտի պանիրը և մյուս գյուղմթերքները չթանկանան,հազարավոր լիլիթներ,որ կով պիտի պահեին,հող մշակեին` գլուխները առել փախել են, լավագույն դեպքում` քաղաք,վատագույնը`արտասահման:Գյուղերում հողերի 50%-ից ավելին չի մշակվում,անասունների գլխաքանակը հասել է նվազագույնի,կոնկրետ մեր գյուղից ով գնում է քաղաք սովորելու այլևս չի վերադառնում,կանցնի որոշ տարիներ այդ գնացող մնացողներից շատերը այսպիսի բլոգներում,թերթերում կամ հեռուստատեսությամբ` սուպեր քաղաքաբնակի կերպարանք առած ու զարմացած կմեղադրեն բոլորին թե ինչու այս կամ այն մթերքը թանկացավ.-ու կսկսվի` էս երկիր չի,թքած երկրի վրա էլ,հայրենիքի վրա էլ ավելի լավ ա գնամ ես հլա պրծնեմ մնացածի հերն էլ անիծաց-ու էսպես Հայրենիքը լքել փախչելով մնացել ա էս փոքրիկ կտորը,բայց լիլիթներին ինչ` զատո իրանք իրանց թվում ա մեզանից երջանիկ են…կներեք մի քիչ տաքացա

  4. Nare says:

    Հայ գյուղը իր գործառույթը չի կատարում ոչ միայն այն պատճառով, որ գյուղացիները լքում են գյուղը:
    Եվ սխալ է գյուղացուն մեղադրելը այդ հարցում,իսկ ի՞նչ են անում, որ պահեն գյուղի բնակչին գյուղում: Ես էլ եմ գյուղում ապրում : Մեր գյուղի բնակիչների՝ նախկինում մեծ, այսօր՝ մի մասը զբաղվում են այգեգործությամբ:
    Եվ արդեն մի քանի տարի անընդմեջ գյուղացին բերք չի ստանում,իսկ դրա դիմաց աշխատանքը լինում է չարքաշ:
    Ինչո՞վ է փոխհատուցվում գյուղացին այդ աշխատանքի դիմաց:
    Ոչինչով:
    Դեռ ավելին, ինքը է ստիպված լինում մի բան ձեռնարկել այգու համար կատարված ծախսերը( հարկերը) վճարելու համար:

    Գյուղացուն մնում է մի բան՝ վաճառի ունեցած-չունեցածը ու գնա արտասահման:
    Էստեղ անարդարացի է մեղադրել գյուղացուն: Այլ տեղերում փնտրեք հայ գյուղի աղքատացման իրական մեղավորներին:

  5. Nare says:

    Իսկ ովքեր մտածում են , որ գյուղացին իր ուժով կարող է փրկել գյուղը ու չի փրկում , այլ մի բան էլ ավելին՝ փախչում է գյուղից,չմտածելով քաղաքի բնակչի և ազգի մասին, թող իրենք քաղաքներից գան գյուղ ու փրկեն գյուղը:

  6. Lilit says:

    hargeli hayrenakicner, i dems Rafayeli, nax nshem vor es el em poqr tariqum aygegorcutyamb zbaxvel, &noxneris ognel hoxagorcutyan harcerum, kov pahel,(tariqs hima 21 a) u et amen inch@ im hamar xort chi,u havata chem el poshmanum voch mi bani hamar!!!! u HARGELI RAFAYEL es hamozvac em vor ete Yerevanum du mshtakan ashxatanq unes, qez spanen el kyanqum gyux ches gna apri u ari klini ME&_ME& mi xosa, vortev ete sax hayer@ erkric gnalu hnaravorutyun unenain apa ARAJI gnacox@ du klineir mianshanak!!!!

    P.S. neroxutyun em xndrum jargonov gracneris hamar uxxaki nax@ntreci grakan et voch@ vorpeszi xosqs tpavorich lini! ha i dep RAFAYEL jan es hamozvac em vor du el es gyuxic ekel qaxaq u mshtakan bnakutyun hastatel !!!

  7. Araks says:

    Հարգելի Լիլիթ, չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել ու քննարկել, թե ով ինչու է լքում Հայստանը և որքանով է դա արդարացի, բայց ուզում եմ վստահեցնել, որ Հայաստանում ապրող շատ ու շատ մարդիկ կան, որոնք ինչ էլ լինի , միևնույնն է` չեն լքելու իրենց երկիրը, ինչպես դա չարեցին այն վատ տարիներին, երբ դուք հավանաբար նոր էիք ծնվել ու չեք զգացել այդ դժվարությունները: Այդքան համոզված երբեք ոչինչ մի պնդեք բոլորի մասին ու բոլորի անունից:

  8. Lilit says:

    ok Araqs jan, ha i dep asem vor es erkric mshtakan chem heracel u parq Ast&o nman mtadrutyunner el chunem, u indz urishi hoxi vra mshtakan aprluc chem el patkeracnum!!

  9. rafayel says:

    Lilit-ին,
    Չէ Լիլիթ ջան ես գյուղում էլ ապրում եմ,ու արտասահմանում բազմիցս եղել եմ/Իտալիա 2 անգամ,Ֆրանսիա,ԱՄՆ 3 անգամ/,և այնտեղ շատ եմ լսել,որ ով հնարավորություն ունենա կգնա, էտ իրենց արածը արդարացնելու ձև ա ,բայց չէ էդպես չի,մարդը ծնվել ա երջանիկ լինելու համար,իսկ ես, հավատացեք,այստեղ ավելի շատ երջանիկ հայ եմ տեսել քան այնտեղ,/հայ ոչ թե մարդ/ամեն քայլափոխի զգացնել ա տալի իրենց երկրորդ,երրորդ սորտ լինելը,ահավոր կոմպլեքսավորված են,հիմնականում իրար հետ են մրցակցում:Ֆրանսիայում`Լիոնում,ֆոտոկամերա էի ցանկանում գնել,հյուրանոցը որտեղ մնում էինք,հավաքարարը հայ կին էր`Երևանից,խորհուրդ չտվեց,ասաց որ այդտեղի հայերը,վերջի տասնամյակների գնացածները,խանութներից գողություն են անում,որ ես կարող եմ նույն ապրանքը նրանցից կես գնով գնել,ճիշտն ասած ամաչեցի որ հայ եմ ու էտպիսիները շատ շատ են,իսկ Ամն-ում մի ընտանիք կար,երեխաները երբ վիճում էին փոխում էին անգլերենի,ահավոր էր չգիտեմ,ուրիշիննա ախր էտ ամենը ,հասկանում եք, մերը չի ու վերջ,փախչում ենք ինքներս մեզնից թե ինչու չգիտեմ:

  10. Lilit says:

    de inch hargeli Rafayel, neroxutyun em xndrum kopit xosqeris hamar, vorovhetev cheq havatum te inchqan ei kataxel dzer meknabanutyun@ kardaluc!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *