photo

Դքի Նորոյի կինը

Published On June 19, 2011 | By Գոհար Մանուկյան | արխիվ

Մեղրին կազմող մեծ ու փոքր թաղերը միմյանցից առաջին հայացքից միանգամից կտարբերս` փոքր թաղի պայմանական ցուցատախտակի դիմաց Ձեզ կսպասեն երկու տղա. նրանք միշտ այնտեղ են: Սակայն ինձ համար Մեղրիի ու փոքր թաղի հերոսը դարձավ տիկին Ռուզանը` նա ԴՔԻ  ՆՈՐՈՅԻ  կինն է: Մի քանի րոեպ էր, ինչ ոտք էինք դրել Մեղրի եւ բարձրադիր հյուրատան պատշգամբից հիանում էինք նռաշատ քաղաքով, հանկարծ կատակով նկատեցի, որ կարծես դքի Նորոյի տանը լինենք, քանի որ տունը հենց դքի վրա էր: Ու Ռուզանը ծիծաղելով դիմում է ինձ` որտեղից գիտեմ  իր ամուսնու մականունը: Իհարկե, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի կնոջը համոզեմ, որ երբեւէ իր ամուսնուն չեմ տեսել, չեմ լսել նրա ածականը եւ առաջին անգամ եմ Մեղրիում:

Առաջին հայացքից ամենասովորական ընտանիքի մայր, կին ու տնային տնտեսուհին, մի քանի րոպե շփումից հետո կապացուցի, որ սովորական տան կինը մի ամբողջ փիլիսոփայություն է կրում իր փոքր մարմնի մեջ: Նա վաղ առավոտյան արդեն շարժման մեջ է, լուսադեմ վեցից սկսում է բակ ու դուռ մաքրել, հետո դոշակ ու վերմակ լվանալ, ճաշն ու արդուկը նրա ամենասվորական աշխատանքն է, նա նաեւ իր տան պատերն է շարել, այգի սարքել ու ծաղկացրել տան չորսբոլորը: Սպիտակ քաղաքում ծնված աղջիկը տան 11 երեխաներից մեկն է, ով 18 տարեկանում ամուսնացել է Մեղրիում:

Միանգամից Մեղրին սիրել է ու  ընտելացել է նոր մարզին ու նոր քաղաքին: Երեք երեխա ունի, լիքը հոգս, բայց աննկարագրելի լավատես է: Օրվա հաց վաստակող ընտանիքի սյունը նույնիսկ անգլերեն չի իմացել, բայց կարողացել է ամբողջ Մեղրիի բնակիչների համար թարգմանել անգլերենից-հայերեն, երբ օտարերկրացի բժիշկ էր հյուրընկալվել իրենց, ու նա բուժքույր էր: Աշխատել է բոլոր մասնագիտություններով եւ զբաղվել անհավանական արհեստներով, հիմա էլ ուզում է գորգ գործել սովորել: Եթե հոգնել ես գործիցդ, բնույթը փոխիր` սա Ռուզանի անսպասելի արտահայտությունն էր, որ ասաց մեր զրույցի ընթացքում:

Ու հենց այս պահին ես եւս մեկ անգամ համոզվում, որ ֆեմինիստական ճարտար հոխորտանքները մի քանի մայրաքաղաքաբնակ կանանց շուրթերից ընդամենը պարապ վախտի խաղալիք է, քանի որ մինչեւ նրանք հյուրանոցների մամուլի սրահներում բարբաջում են կանանց ազատությունների, բռնությունների եւ բռնաբարությունների մասին, Սյունիքի մարզի Մեղրիի փոքր թաղի Ռուզանը տասը ձեռքով քսան գործ է անում, տունն է պահում, հպարտանում իր երեխաներով, ամուսնով ու իր քաղաքի հնամյա հուշարձաններով, նա նույնիսկ իր օրական հազար դրամ վաստակով էլ լավատես է,  սերիալի փոխարեն հարեւան հյուրատունն է մաքրում ու  տիրություն անում եւ անհամբեր սպասում, որ չորս տարեկան թոռը մի քիչ էլ կմեծանա ու արդեն միասին նոր տան պատը կշարեն, ծառ ու ծաղիկ կտնկեն ու ուռենու շվաքի ներքո նանայի թարմ բույրով թեյը կվայելեն: Ու որքան էլ բնիկ մեղրեցիները համոզեն, որ այդ խոտն իջեցնում է ճնշումը, նա անդրդվելի է` ըմպելու է միայն սեփական ձեռքերով հավաքած խոտաբույսով թեյը: Նա ամենաքաղցր քաղաքի ժրաջան մեղուն է:

17 Responses to Դքի Նորոյի կինը

  1. MARIANNA H. says:

    Kareli e asel vor iskkakn hay knoj kerpar e…

  2. Մանու Իրիցյան says:

    Ձեզ կսպասեն երկու տղա. նրանք միշտ այնտեղ են-էս ֆրազը սպանեց:ՃՃՃ մեկ էլ շատ լավն էր վերջին պարբերությունը:

  3. Lilit says:

    heto el asum en kanayq tuyl seri nerkayacucichner en, senc mi harc et vor mi txamard@ kdimana senc paymannerin???

  4. Սարգիս Հայ'Գրիգորյան says:

    Ինձ դուր եկավ Ռուզանի լավատեսությունը, որն այնքան պակասում է մեզանում:

  5. Nora says:

    Im sirtn inchpes misht lcvec…Vstah em, vor henc ays mardkanc masin petq e patmel.Snsudapayl bambaschinern u mtacacin pilisopaner@ vaxuc arden aktual chen.

  6. Ovanitas says:

    Լավն էր…

  7. Anjela says:

    Ես էլ եմ շփվել տիկին Ռուզանի հետ, այդ կնոջ լավատեսությանը, պարզապես, կարելի է նախանձել: Ինքը հոգնել չուներ, անընդհատ շարժման մեջ էր….շաաաաաաատ հաճելի զրուցակից էր, ու անչափ աստվածավախ:
    Մի տեսակ կարոտեցի Մեղրիում գտնվածս ու հյուրատանն անցկացրածս օրերը, ինչպես նաև տիկին Ռուզանին ու իր աղջկան` Վիկային:
    Ապրես Գոհար ջան, շատ տաքուկ հիշողություններ առաջացան…….

  8. Beatle says:

    Ոնց որ 100 տարվա մենությունից Ուրսուլայի մասին կարդայի 🙂

  9. ընթերցող says:

    Նյութի մեջ կոնկրետ իմաստ ու նպատակ չեմ գտնում: Իսկ հեղինակ Գոհար Մանուկյանին խորհուրդ կտամ մյուս անգամ նման անուններ չհոլովել` ոչ նյութերում, ոչ հումորի մեջ: Դու գոնե գիտես՞ ով է եղել Դքի Նորիկը: Բախտդ բերել է, որ մի այլ տեղ չես կատակել նման կերպ, այլապես հետևանքները կարող էին ծանր լինել համար…

  10. Gohar says:

    Hargerli yntercox, es gitem ov e exel sujn parony u der avelin…….. inz hamar voch mi hetevanq el cher karox linel, es lragrox em u es inqs tujl tur gitakcem hetevanqnery.

  11. Վարդուհի says:

    BRAVO. IROQ HIANALI U GEXECIK ZRUYC ER, KARDALUS @NTACQUM MIAYN JPIT ER DEMQIS, ERANI HAY KANAC AYDPISI KERPARNER SHAT LINEIN. APRES GOHARIK JAN. ISK VOMANQ VOR MTACUM EN TE CHSHTI ORENQNER@ IRENC SXAL MTACELAKERPOV ES SKSVUM EV AVARTVUM, APA ASEM VOR GONE MI QANI VAYRKYAN IRENQ PETQ E AYD KYANQOV APRAC LINEN NOR IRENC TUYL TAN INCHVOR BAN ARTAHAYTVEN ET ASHXARHI MASIN…

  12. Marianna says:

    “Նա ամենաքաղցր քաղաքի ժրաջան մեղուն է”: Շատ սիրուն ու պատկերավոր ես գրել: Օդի միջոցով Ռուզանի կերպարը գալիս մտնում է մարդու սենյակ:

  13. Ara jan says:

    Amen inch grvac er texin,isk mexrium aprel ararel@ da inqnin hachuyq e…

  14. hasmik says:

    chei karox meknabanutyun chtoxnel…. iroq hrashali er grvac:)) shat kuzei herosuhu` Ruzani lusankary tesnel nran caxki poxaren…

  15. Gohar says:

    Hasmik jan, apsos es nran chem nkarel…xostanum em sxals uxel

  16. Նարին says:

    Շատ հետաքրքիր էր, շնորհակալություն:

  17. Ani says:

    SHAAAAAAAAAAAAAAT HETAQRQIR ER…RUZANN INDZ DUR EKAV.EREVI MI OR EL ES GNAM DQI NOROYENC AYCI

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *