Ռեալը վիրտուալում

Published On June 13, 2011 | By Արտյոմ Լևոնյան | արխիվ

Վերջերս կարդացի անգլիացի սոցիոլոգ Քոլին Քրաուչի Պոստդեմոկրատիա գիրքը: Հանրահայտ սոցիոլոգը պոստդեմոկրատական է անվանում հենց մեր դարաշրջանը` այն բնորոշելով որպես հասարակական մանիպլյացիաներով հագեցած փիար տեխնոլոգիաների միջոցով կառավարվող հասարակությունների ու կառավարողների դարաշրջան: Տերմինը նա գրել էր այն համադրելով պոստմոդեռնի հետ: Բայց այս մասին չեմ ուզում խոսել, ուզում եմ խոսել այն մասին, ինչի շուրջ սկսեցի մտածել սրանից հետո: Նշեմ, որ այստեղ մեծ շեշտադրում կար ցանցային հասարակությունների ու կառավարման վրա:

Այստեղից էլ եկան մտքերը պոստդեմորատիայի մասին, մանավանդ, երբ գտա նաև Ցիսկոյի վերլուծություններն այն մասին, թե 15 տարի անց ստեղծվելու են ինտերնետային ինետելեկտուալ ցանցեր, որոնք էլ ղեկավարելու են ինտերնետային հասարակությունը: Այսինքն` քաղաքական, թե կառավարական էլիտան լինելու է նաև ինտերնետում: Այն դառնալու է, ըստ էության, վիրտուալ պետություն, որի որոշ կետերի կամ որոշ պայմանագրերի խախտման դեպքում չի բացառվելու ռեալ ռազմական գործողությունների հնարավորությունը: Այնպես, ինչպես այսօր և այսպես կոչված իրական աշխարհում այսօր սահմանները այնքան են ջնջվել, որ արդեն դժվար է ասել, որնէ իրական, իսկ որը` ոչ: Այն, ինչի շուրջ սկսեցի մտածել, այնքան էլ բարդ ու անկանխատեսելի չէ:

Մտքերը շատ պարզ են: Ասյօր գրեթե բոլոր խոշոր ու ոչ միայն խոշոր պետությունների ղեկավարներ` նախագահներ, վարչապետեր, կանցլերներ ունեն իրենց հաշիվները սոցիալական ցանցերում` թվիթթեր, ֆեյսբուք, որոշ էթնիկ ցանցերում կան արաբական աշխարհի շեյխերն ու էմիրները: Մի խոսքով, ղեկավարությունը տեղափոխվել է ինտերնետ, իբրև թե ընտրել բաց ու թափանցիկ այսպես կոչված ժողովրդին մոտ լինելու ձևն ու ձևաչափը: Բայց ինչ է թաքնված այս ժողովրդավարության տակ: Արդյո՞ք դուք բացառում եք, որ դեմոկրատիան, քանի որ չի եղել ու դժվար էլ այլևս լինի իրական կառավարման մեխանիզմ այսօր տեղափոխվում է վիրտուալ աշխարհ, իսկ իրական աշխարհում պահպանվում են դրա ատրիբուտիկաները, ինչպես ընտրությունները, հավաքների թյուլատվությունը ու ազատ շուկայական հարաբերությունները:

Սա գուցե այս պահին այնքան ակնհայտ չէ և տրամաբանական է, որ միանգամից հարց կառաջանա, իսկ էլ ո՞րն է դեմոկրատիան: Այ, հենց այս հարցի պատասխանն է, որ ես փնտրում եմ ու ոչ թե այն պրիզմայով, որ ինքս հարցադրեցի, այլ այն պրիզմայով, թե արդյոք այդ ժողովրդավարությունը չի եկել վիրտուալ իրականություն: Դիցուկ, երբ դու թվիթթերում գրում ես, թե ինչ պայմանագիր ես ստորագրել ու հանդիպել ու ինչ որոշում ընդունել այսօր, դու հասարակական մակարդակում ընկալվում ես որպես բաց նախագահ, կառավարիչ, ղեկավար: Բայց իրականության մեջ, ես ինքս ազդեցություն չունեմ քո որոշումների կայացման վրա: Սակայն միևնույն ժամանակ ես քեզ մոտ ընկալվում եմ ժողովրդավար, որովհետև ես չեմ թաքցնում այն, ինչ անում եմ:

One Response to Ռեալը վիրտուալում

  1. MARIANNA H. says:

    ISK AYD DEPQUM @NTRUTYUNNERNEL EN VIRTUAL LINELU?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *