leo4 (1)

Լեոպոլդ կատուն և ոչ նոստալգիկ, օգտակար կիսահիբրիդը

Published On September 4, 2014 | By Արտակ Ալեքսանյան | ԿԱԴՐԻՑ ԴՈՒՐՍ

Բարև: Վերջին անգամ երբ բլոգ էի գրում, դու ընթերցող էիր, հիմա արդեն` օգտատեր: Թվում է շատ ժամանակ չի անցել` ընդամենը 3 տարի, բայց գրողը տանի այս 3 տարիները: Օնլայն հասարակությունը զրուցող բարեկամներից վերածվեց բոլորի վրա հայհոյող միայնակների բանակի: Միասին, նրանք բոլորի դեմ են ու միայնակ են իրենց խմբում:

Ինչևէ, 3 տարի անց նորից սկսում եմ բլոգը: Գլխավոր հարցը ինչու…որովհետև սա ուղղակի բլոգ չի լինելու: Ահա հիմնական փոփոխությունները, որոնք կարդալուց հետո կհասկանաք, որ էդքան էլ նոտալգիկ չեմ կիսահիբրիդ այս հարթակի նկատմամբ ու հետապնդում եմ խիստ ծրագրային նպատակներ.

  •  Եթե նախկինում Բանաձևի Բլոգում գրում էին բոլոր բանաձևցիները, ապա այժմ կգրեմ միայն ես: Բանաձևցիները հիմա գրելու էնքան բան ունեն ու էնքան տեղեր, որ հատկապես սրա կարիքը չեն զգում:
  •  Վերևում,  տեսնում եք հիմնական երեք կատեգորիաները` ամերիկյան նոթեր, հեռուստալրագրություն և կադրից դուրս: Գրելու եմ հիմնականում այս երեք թեմաներով, հետո….գուցե ամեն մի կատեգորիան դառնա մեկ առանձին գիրք: Տեսնենք, տեսնենք:
  •  Նախորդ բլոգի բոլոր հոդվածներն ու հեղինակները կան` աջ վերևի անկյունում: Սա բանաձևցիներին է վերաբերում. Մեկ մեկ եթե ցանկանան հին գրածները կարդան, իմանան որտեղ է:
  •  Սա չեմ գրում զանգվածային լսարանի համար, ուրիշ այլ կայքերում տեսնելու անկնալիքով: Ավելին, վստահ եմ, որ Բլոգի այս տարբերակը զանգվածային ճաշակի ու կարիքի համար չէ, այլ նեղ լսարանի: Որքան փոքր է այն, կիմանանք ընթացքում:

Բլոգի դիզայնը և ներքին օպերացիոն համակարգը նոր է: Այդ պատճառով ընթացքում եթե տեսնեք փոփոխություններ, չզարմանաք: Ընթացքում կշտկվի: Եվ վերջապես հիմնական խաղի կանոնները. Ավելի քան ուրախ կլինեմ մեկնաբանությունների համար, բայց հիշեք. Դրանք միանգամից չեն հաստատվելու, այլ հայտնվելու են նախապես ընթերցվելուց հետո: Ժող, հավես չկա քֆուր-քյաֆարի…էնքան շատ է ու ամենուր…: Եկեք խաղաղ ապրենք: Ձեր բարեկամ` Լեոպոլդ կատու ( հն….ասացին 90 թվականից էս կողմ ծնվածները չհասականալով վերջին մեջբերումը: Այն խորհրդային մուլտ ֆիլմից է, տես` ներքևի լինկը):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *