photo

Նորոգման +ներն ու -ները

Published On June 27, 2011 | By Ալկա Չիլինգարյան | արխիվ

Այս բլոգը գրում եմ հատուկ նորոգում կատարող մարդկանց համար: Ես մինչև այսօր նրանց շարքում էի: Բայց հիմա շնորհավորում եմ ինքս ինձ, քանի որ դուրս եկա նրանց շարքերից:

“Նյու Մեգի” մայիսյան համարում նույնպես շաաաատ ինֆորմացիա կա նորոգման մասին, ամսագրի այս ամսվա մեծ թեման նարոգումն է: Այնպես որ իմ բլոգում շատ ինֆորմացիա չեմ գրի նորոգման մասին, այդ ամենը միևնույնն է կկարդաք “Նյու Մեգում”:

Փոխարենը ասեմ, որ նորոգումը լավ բան է: Բայց “լավ բան է” միայն նորոգումը սկսելուց առաջ ու այն վերջացնելուց հետո:

Սկզբում լավ է, քանի որ մի լաաավ մտածում ես, պատկերացնում, թե ինչպիսին է դառնալու տունը վերջում, ամեն ինչ քո ճաշակով ես պատկերացնում: Դա շատ լավ պահ է:

Իսկ վերջում լավ է, քանի որ երկար ամիսներ փոշի կուլ տալուց հետո, հազիվ կարողանում ես քնել քո անկողնու մեջ, որին արդեն մի քանի ամիս է երազումդ էիր տեսնում: Հազիվ հայտնվում ես քո պատկերացրած տան մեջ, որը փոխվել է, բայց դեռ քո հին տունն է ու այդպես մի շարք մանր-մունր, բայց շատ հաճելի պահեր:

Իսկ ամենադաժանը հենց նորոգումն է, երբ զզվում ես ամեն ինչից ու մի պահ է գալիս, որ ուզում ես նույնիսկ կիսատ թողնել, միայն թե այն վերջանա: Էլ չեմ խոսում աշխատողների ու ամենացավոտ թեմայի` գումարի մասին:

Մի խոսքով, նորոգում սկսելուց առաջ պետք է մի լաաաաաավ պատրաստվել ու տրամադրվել, հակառակ դեպքում ուղղակի չեք դիմանա:

3 Responses to Նորոգման +ներն ու -ները

  1. Լիլիթ says:

    Թեմայի հետ կապ չունեցող մի բան հիշեցի.
    -Կա ավելի սարսափելի բան, քան անձանգրի նկարը:
    -Այո, նրա քսերոքս տարբերակը:
    Հիմա իմն ա: Տան վերանորոգումից ավելի վատ բան էլ կա, երբ նորգում ես վարձով տունը: Դաժան ա, սեփական փորձից եմ ասում: Մաքրում ես, պատերն ես ներկում, խոհանոցի կահույքն ես զրոյից հավաքում, խողովակներն ես փոխում, շաաաատ փող ես ծախսում, թեև պլանավորել էիր մի թեթև մաքրտել, ու…. գիտես, որ ուզած պահին կարող են գալ ու ասել, ներեցեք, էլ վարձով չենք տալիս:
    Նենց որ եկեք չբողոքենք 🙂

  2. SYOMA says:

    Alka jan isk NewMag amsagri kayqi hascen vonca??????????????

  3. Ani says:

    Ականատեսի մասին է այս նյութը: տեսնես մյուս ականատեսներն էլ են այսքան որակյալ: Ժամը չգիտեմ որ նայեմ:)
    http://www.hyeli.com/index.php?option=com_content&view=article&id=1643%3A-1-&catid=42%3A2011-01-31-08-11-00&Itemid=1#comment-560

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *