blog

Անխնամ հիշատակն ու մարող գետը Դիլիջանի անտառում

Published On September 25, 2014 | By Արտակ Ալեքսանյան | ԿԱԴՐԻՑ ԴՈՒՐՍ

Նոյեմբերյանի դատավոր, նախկին ազատամարտիկ և Կոլցո օպերացիայի ժամանակ գերի ընկած Աշոտ Խաչիկյանի հետ պայմանավորվել էինք հենց այն հուշակոթողի մոտ, որը նվիրված էր Ոսկեպար գյուղի համար 1991 թվականի մայիսի 6-ին զոհվածներին: Նախ, պետք է նկատել, որ տարածքը անհավանական կեղտոտ էր: Ազամարտիկներն այն կառուցել էին 1996 թվականին ու չնայած տարին մի քանի անգամ գալիս էին, սակայն ամառային սեզոնից հետո այն իսկապես աղտոտված էր: Պատճառներից մեկը, որ գետի այս ափին շատ են գալիս, նա է, որ այստեղ կա փոքրիկ տանիքապատ սեղան, մաղալ, գետին մոտ է, այդ պատճառով հարմար է պիկնիկների համար: Ուղղակի, ինչպես միշտ, պիկնիկից հետո ոչ ոք չի հավաքում աղբը:

kolco02

Երկրորդ. Այս տարածքը ոչ մեկի սեփականությունը չէ, հանրային է: Ընդ որում, ճանապարհի ամբողջ երկայնքով կա արգելապատ, բայց չգիտես ինչու հենց այս հատվածում չկա: Ասում են, արգելապատերը դրել է Վանաձորի քաղաքապետը, քանի որ այս տարածքն էլ Դիլիջան-Վանաձոր ճանապարհին է: Ու քանի որ այդ հատվածին չի կարողացել ոչ սեփականաշնորհել ոչ էլ վարձակալել, ապա ուղղակի անտերության է մատնել:

kolco03

Բայց ամենամեծ ստրեսը իհարկե գետի ափ իջնելն էր: Սկզբում, թվաց, թե վտակ է, հետո պարզվեց, որ Աղստև գետն է: Աղստևը դարձել էր կեղտոտ, փոքրիկ մի վտակ, գետից բան չէր մնացել: Դատավորի խոսքով, գետի վերևում ՀԷԿ են կառուցել ու այդ պատճառով էլ գետը բարակել է: Մի խոսքով, ահավոր ցավոտ էր տեսնել, թե ինչպես է գետն աստիճանաբար մարում:

Այս հատվածը Բանաձևի թողարկումից դուրս է մնացել: Այդ պատճառով էլ դնում եմ այստեղ` բլոգում: Եթե վիեդոն չերևա, կարող եք դիտել այստեղ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *