aaaaa

Լռեցված է Հայաստանում

Published On July 3, 2011 | By Արտյոմ Լևոնյան | արխիվ

Վերջերս հատուկ ռեպորտաժ արեցի Հատուկ ռեպորտաժի համար: Կեղծված է Հայաստանում: Սամվել Ալեքսանյանի արտադրանքին անդրադարձա: Մարդկանց լրիվ ձեռ են առնում: Մարդկանց լրիվ էշի տեղ են դրել: Կեղծում են ու ոչ միայն պատասխանատվություն չեն կրում սրա համար, այլ մի բան էլ վրդովվում են, երբ ասում ես` եկեք մի հատ հարցազրույց տվեք, բացատրեք, ինչու և ինչպես: Սկզբում համաձայնեցին, հետո, երբ զանգեցի, որ գնամ հարցազրույցի ասեցին` քեզ չեն ասել, որ մեզ չանդրադառնաս: Ինձ ոչ ոք չէր ասել, մեզ դեռ ոչ ոք չի ասել, խառնել էին ինչ-որ մի բան: Չցանկացան, չխոսեցին: Մեղքը իրենց վիզը:

Բոլորը վախեցած են, չեն խոսում, չեն ասում, որ այո` սա կեղծ է, կեղծված է, մենք էլ սերտիֆիկատ չունենք, մինչև չես նկարում գաղտնի, ոչինչ չեն ասում: Տնտեսական մրցակցության հանձնաժողովը ուղիղ երեք շաբաթ ձգձգեց հարցազրույցը, որ չպատասխանի ու չխոսի, մինչև չասեցի, որ հացազրույց չտալու դեպքում, կասենք, որ խուսափել են ու վախեցել, կոծկել են, այն ինչ ակնհայտ է: Վերջապես համաձայնեցին ու տվեցին հարցազրույց, դուք պետք է տեսնեիք, թե ինչպես էր դողում ու քրտնել անբարեխիղճ մրցակցության հանձնաժողովի պետը: Ինչ ասես չարեց, որ չխոսի Ալեկսգրիգի մասին, բայց չստացվեց:

Էլ չեմ ասում ստանդարտների ազգային ինստիտուտի մասին, որը սկզբում խաբեց, թե ինքը չի ստանդարտացնում, հետո ասեց, որ ստանդարտացրել է, բայց շատ վաղուց, իսկ այսօր ստանդարտացնող ընկերությունը չցանկացավ խոսել, նույնիսկ վախեցավ հեռախոսով խոսել ու զանգերին պատասխանել` ճիշտ պահին գլխի ընկավ, որ կարող է ձայնագրվի խոսակցությունը:  Անդրադարձել էի նաև հագուստին ու բրենդներին: Այստեղ ամեն ինչ շատ խառն է, հարկայինն է մեղավոր: Նրանք բերում են, նրանք գումար վերցնում, որ մուտք գործի Հայաստան, նրանք էլ պետք եղած դեպքում առգրավում են ապրանքը:

Մի խոսքով, փակ շղթա է, բրենդների ներկայացուցիչներն էլ թքած ունեն, որ կեղծված մտնում է Հայաստան, իրենց դա չի վնասում, մյուս մասին էլ ձեռնտու, որովհետև ինքը համ կեղծն է բերում ու իսկականը: Այս ամբողջ պատմության մեջ ամենածիծաղելին այն է, որ բոլորը գիտեն այս մասին, բոլորը գիտեն, որ գնում են ոչ Արմանի, ոչ օրինակ Ուկրաինկա օղի: Ու բոլորը գնում են, վաճառում, ներկրում ու արտադրում: Արդյունքում, մի քանի ձեռնարկատեր-օրինախախտ-արտոնյալ-օլիգարխներ գումար են վաստակում անտարբերության արդյունքում: Մեր, պետության, մրցակիցների անտարբերության ու վախկոտության արդյունքում:

Որովհետև բացի սպառողներից մնացյալ բոլորը միմյանց հետ կապ ունեն, միմյանց հետ են աշխատում ու կիսում գումարները:  Այս ամեն ինչում ինձ համար մի բան է անհասկանալի ու ծիծաղելի: Լավ, եթե կարող ես Ալեկսգրիգ արտադրել այդքան ապրանքատեսակ, ինչպես ժողովրդական ասեկոսեներն են ասում` լյուբոյ բան բեր խփեմ տամ: Մեկ է, գնողը գիտի, որ 1500 ու 2500 դրամանոց ասենք Մեդոֆֆից, որն է իսկականը, որը ոչ ու գնում է 1500-ը: Եթե կարող ես ինչու չես ստեղծում քո բրենդը ու վաճառում քո բրենդը: Որ հետևիցդ չխոսեն, վախվորած չլինես հարցազրույց տալուց, ստիպված չլինես, կոծկել ինչ-որ բաներ, սրան գումար տալ, որ չդատի նրան, որ չփակի, երրորդին, որ լռի: Զարմանալի է, որ ռեպորտաժ ես անում մի բանի մասին, ինչ բոլորը գիտեն, բայց ինչի մասին բոլորը լռում են:

18 Responses to Լռեցված է Հայաստանում

  1. Beatle says:

    Կարծում եմ խրախուսելի է, երբ լրագրողը նման հարցերի է անդրադառնում, սակայն, եթե պետությունը չի ցանկանում որևէ բան անել /քանի որ կեղծողը իշխանությանը առած մեկն է/, ապա որևէ բան փոխելը դժվար կլինի: Ինչ պետք է անեն սպառողները? չգնեն? Բայց որը չգնի Հայաստան մտնող 100 ապրանքից 90-ը կեղծ է, մի խոսքով ամեն ինչ շատ խճճված է

  2. -!-Narek-!- says:

    Hayastanum sksac hanrapetutyan nakhagahic,verjacrac harkayini u maqsayini hasarak ashkhatakcic bolorn el giten, te mer “azgaser” ev “hayrenaser” oligarkhnern inchpisi anorinakan gorcuneutyun en cavalum,talanum mer joghovrdin u mer erkir@ ev khusapum harkeric.Chem karcum, te hodvacic kam reportajic heto inch vor eakan popokhutyun knkatvi ayd bnagavrum, qani vor inchpes du nshecir, bolorn el shat lav giten te oligarkhnern u petakan marminner@ inch khagher en talis ev inch anorinakan u hancavor shghtanerov en mimyanc het kapvac. Patkeracnum eq, orinak harkayini,maqsayini peter@ kam el iravapah marminneri bardzrastichan pashtonyannern inqnakam jri eres hanen irenc isk koghmic gorcac kasharakerutyan ev anorinakan gorcarqnern apacucogh bolor paster@ ev irenq irenc pataskhanatvutyan entarken? Da ughaki absurd klini!!! Erani ays hodvacn u qo patrastac reportaj@ mer bardzrastichan chinovnikner@ kardan u nayen ev nranc mot khor@ qnic artnana xghchi khaytn u pataskhanatvutyan zgacum@.

  3. aram says:

    Ձայն բառբարո անապատի. արդեն երրորդ օրն է ու ոչ մի քոմենթ, ոչ մի ռեակցիա. կարծես ոչ ոք չի տեսնում այս հոդվածը, ոչ մեկի վեջը չի, բոլորը կարծում են, որ իրենց ինչ? թե ինչ որ մեկը ինչ պիտակով իր ապրանքը կվաճառի, թե հարկերը մաքսերը չի մուծի ու այլ պարտականությունները չի չի կատարի: կարևորը խանութում էժանություն լինի [թեկուզ անորակ ու առանց չեկ]մեր փորը լցնենք, մեր ուզածով հաքնվենք ու ճոռոմ-ճոռոմ բաժակաճառեր ասենք, թե ուտում են թող ուտեն, ում էլ դնեն եդպես ա լինելու մենակ թե մի քիչ էս չքավոր ժողովրդի մեկ ել թոշակառուների մասին մտածեն…էհ ոնց մտածեն???եթե 5000-անոց ապրանքին մի պիտակ կպցնելով 80000-ի վաճառում ու ամբողջ շահույթը գրպանում է [էլ չեմ ասում լուրջ ֆիրմաների մուտքը ավտոմատ փակվում է երկիր, դրան ավելացրած երկրի հեղինակության հարցը], հարկերն ու մաքսերը չի մուծվում, ժամկետանց ու անորակ ապրանքներով շուկան լցնում են, այստեղ էլ տեղական արտադրողի ու գյուղացու վզին են տապոռը խփում, ու էս ամեն ինչի մեղավորը մեր անգրագիտությունն է:ակամայից հիշեցի Խնկո-Ապոր ‘խոզն ու կաղնին’ առակը -ինձ ինչ օգուտ զորանա, միայն կաղին ունենամ, ուտեմ, խմեմ, գիրանամ!ափսուրդ օրենսդիրն ու գործարարը նույն մարդիկ են, բնականաբար գործադիր օրգանը դառնում է նրա կամակատարը կամ դրածոն,մենք էլ օգնականն ու համր վկան!ել ումից ինչ ենք ուզում:в Рязане ест гриби с глазами, их едъят, а они глидят!!!Թե չե պանիրը թանկացել ա էլ ոնց կլնի…

  4. Vahagn says:

    Tesnes qez inchqan en tvel, vor mi lav pnoves Alexgrikin????????????????
    bloge lriv urish dzev em @nkalum nerir iharke…

  5. MariamX says:

    Hayastanum lrivn el et kexc shorern en hagnum(iharke voch hast grpan unecoxner@)….kam kexcnac arax en arnum u barev hivandanoc jan heto el asum en inchi senc exav nenc exav…cicaxelia en vor Hayactan berac kexc apranq@,manavand hagustner@,ov artasahmanum barekam uni tanuma entex…vorovhetev entex chen mtaci vor kara adidas@,armanin….kexc lini.Kexc shorerov harusti tpavorutyun en toxnum,isk hayastanum um vra nayum es bolor@ “firma”shorer en hagac!

  6. Արփինե Մինասյան says:

    էէէէէէէէէէէէէէ, մերոնք երբեք էլ չեն ընդունի որ ճիշտը դեմքներին ասես, իրանք սիրում են մարդկանց հիմարի տեղ դնեն

  7. NA-NEE... says:

    SIRELINERS……… XOSQS VERABERVUM E VERIC VAR ANIMAST XZBZOXNERIN HALA MIHAT HASKACEQ TE ES INCH LURJ HARCA. XOSQ@ MENAK INCH VOR PAXAC MEKI MASIN CHI, AYL ARHASARAK EN MASINA TE INCHA KATARVUM MER SHRJAPATUM,INCH HAMATARAC ANTARBERUTYUN U ANORINAKANUTYUNNER…………..AMOT AREQ U DUQ EQ ES ERKRI APAGAN….VAY ES ERKRI APAGAIN

  8. Anna says:

    ARTYOM LEVONYAN MIGUCE DUQ CHISHT EQ GRUM,BAYC GRELUC ARAJ STUGEQ DZER NAXADASUTYUNNER@. MARDKANC ESHI TEX CHEN DNUM.MENQ ENQ LUR ENTARKVUM,BAYC HASKANUM ENQ.PARZAPES ENQAN HNARAVORUTYUN CHUNENQ DJGOHELU,ISK DZER NSHAC BRENDERNERIC MIAYN HARUSTNERN EN OGTVUM,TOX IRENQ EL MTACEN.

  9. Liana.K says:

    Ete minchev esor kamukaci mej ei, apa hima hastat vorosheci, gnum em es erkric, mievnuyn e tex ka gnalu!!! Hayastan@ tenc el normal petutyun chi darna!!!

  10. aram says:

    ISK DZER NSHAC BRENDERNERIC MIAYN HARUSTNERN EN OGTVUM,TOX IRENQ EL MTACEN. ճորտի մտածելակերպ!Ոչ’ պետական! Ոչ’ քաղաքացու!Աննա ջան ու մնացած եդպես ու մոտ եդպես մտածողներ այդ ամենը կատարվում է մեր ու մեր երկրում, ու մեր տանը:ու ցանկացած խախտում, ցացնկացած օրենքի ոտնահարում բացասաբար է անրադառնալու, թե մեր կենցաղի, թե մեր տնտեսական իրավիճակի ու թե մեր ապագայի վրա;բարեկամներս, մեր կյանքը մեր բնակարանի շեմքից այն կողմ էլ է, և միայն շեմքից ներս նորմալ պայմաններ ստեղծելով, մենք էս դժոխքից չենք ազատվի!Դրսում, ամեն քայլափոխի է հարկավոր կարգ ու կանոն հաստատել:են ժամանակ ել չենք ասի թե ես մարդիկ ինչու են հեռանում երկրից, այլ հակառակը հաջորդ խումբ հայրենադարձներին որտեղ պիտի տեղավորենք!հավատացեք այդ ամենը կախված է մեզանից ու մեր մտածելակերպից:առաջ!

  11. Nvard says:

    Ժողվուրդ ջան էս երբավանից ա մյուսների մեկնաբանությունները ու կարծիքները անմակարդակ կերպով չհարգելը համարվում մոդայիկ????????? NA-NEE ջան չգիտեմ ինչ նկատի ունես անիմաստ խզբզոց ասելուց, բայց քո գրածը համապատասխանում է բոլոր չապանիշներով, ու էն որ հարցը լուրջ է բոլորս էլ գիտենք ու եթե ուշադիր կարդաս/կամ գոնե կարդաաս/ կտեսնես, որ գրեթե բոլորն էլ նույն կարծիքին են: Մեկ էլ մի բան ավելացնեմ, ես էս երկրի ապագայի փոքրիիիիիիիիիիկ մասը կառուցողն եմ ու դրանից չեմ ամաչում, իսկ Ձեր մեկնաբանությունը կարդալուց տպավորություն ստացա, որ Դուք Նյու-Յորքում կամ ասենք Լոնդոնում եք ապրում ու մեր երկրի ապագան Ձեզ հետ ոչ մի կապ չունի, եթե այդպես է, ապա հեգնելու փոխարեն խորհրդով օգնեք, որ կառուցենք ճիշտ ապագա:

    PS Խնդրում եմ մի հեգնեք մյուսների ասածները. չափազանց տգեղ ու անհարգալից բան է: Ինչ- որ մեկն էլ կարող է Ձեզ հետ համակարծիք չլինի, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ իրավասու է ասելու

  12. rafayel says:

    Արա դե հայերեն գրեք,որ կարողանանք կարդանք էլի,զզվացրիք տոո…

  13. Tiko says:

    jjj

  14. GOHAR says:

    Bravo Artyom,voch bolor@ hamardzakutyun kunenan ays masin bardzradzaynelu.Mer bardzrastjan pashtonyaner@ achq en pakum,vorovhetev arji bajin@ irenc grpann e mtnum.Mi tsaxkov garun chi ga,hamazgayin payqari depqum el marti 1 en anum.

  15. NA-NEE... says:

    NVARD jan chishtn asac chhaskaca te inchi es etqan vrtohvac,vorovhetev du karcem im greluc shat aveli ush es grel(1)
    (2)ete hashvi arnenq verevum nshvac mi mitq(@ndamen@ 2 tox )apa petqe vor krivt ira het aneir……..(mard ka angam blogum greluca qcnum)(karda khaskanas inchi masina xosqs)
    ETE ANGAM QEZ INCH VOR BANOV VIRAVOREL EM APA` KNERES ,CHEI UZUM.
    P.s.ete lurj ban kunenas aselu gri(menak aranc bacasakan EMOCIANERI OK!)ETE UZUM ES INCH VOR BAN KARUCES NAX LAV TRAMADRVI U AMEN INCH LAV KLINI……….Sirov NVARDIN…

  16. NA-NEE... says:

    Es mianum em Tikin GOHARI bravonerin(@nkernersel)……

  17. Nvard says:

    Նարե ջան քո գրածից առաջ գրած Beatle-ը ես եմ պարզապես ուրիշ համակարգչով եմ գրել և մոռացա անունս փոխել, դե բնականաբար քո գրածները ինձ էլ վերագրեցի:
    Իսկ գրածս վերաբերում էր ոչ միայն քեզ այլ բոլորին, հաճախ եմ կարդում, երբ հեգնում են գրածները:

  18. NA-NEE... says:

    urax em NVARD jan, vor amen inch shtkvec,lriv hamamit em,bayc`kan mardiq voronq angam hegnanqov chen haskanum,dranc mot menak bruncqi ujov karox es inch vor ban bacatrel,erbemn ayn astichan en apushanum vor uzum es……………….ESOR SHAT QCHERN EN VOR LAV EN KATARUM IREC GORC@ U PETQA VOCHTE ERES TEQEL,AJL KANGNEL ET MARDANC KOXQIN,GONE BAROYAPES AJAKCEL…………..
    P.S.menak xndrum em anuns(NANEE) chisht gres:)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *