blog-nkar

“Փախուստ Շոուշենկից” Նուբարաշենի բանտում. Իրական պատմություն

Published On September 24, 2014 | By Արտակ Ալեքսանյան | ԿԱԴՐԻՑ ԴՈՒՐՍ

Պարզվում է “Փախուստ Շոուշենկից” ֆիլմը ներշնչել է շատերին կամ էլ ուղղակի բանտից փախնելու մեթոդ է, որ այնքան էլ հեռու չէ իրականությունից:Երբ նկարահանում էինք կատարում Արմավիրի նոր քրեակատարողական հիմնարկում, այնտեղի աշխատակիցներից մեկը պատմեց իրական պատմություն:

Ուրեմն 1996 թվականին խուլիգանական հարձակում է կատարվում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի փեսայի վրա: Հարձակվողները երկու մարզիկ տղաներ են լինում, որոնց շուտով հայտնաբերում են ու ձերբակալում: Նրանց տեղափոխում են Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ:

Խուցը, որտեղ նրանց տեղափոխում են, բնակեցված է լինում 14 բանտարկյալով: Եվ ահա, բանտի ղեկավարությունը ինֆորմացիա է ստանում, որ այդ երկու մարզիկները փորձում են պատը փորել և փախնել: Որպեսզի ավելորդ աղմուկ չբարձրանա, այդ խցի բանտարկյալներին տանում են զբոսանքի և բանտի աշխատակազմը գնում է խուց` ինֆորմացիան ճշտելու:

Երկար ժամանակ չեն կողմնորոշվում, թե որտեղ են փորձել: Կարծես բոլոր պատերն էլ նորմալ են, որևէ արտառոց բան չկա: Սկսում են գդալով ծեծել պատերը և երկար փնտրտուքից հետո հայտնաբերում են, որ պատի մի հատվածում` հենց անկողնու մոտ, գդալից սովորական մետաղյա ձայն չի գալիս:

Սկսում են սեղմել ու պարզվում է, որ մոտ մեկ քառակուսի մետրի վրա, ոչ թե պատ է, այլ պատի գույնի քարացած կտոր: Պատը փորձել ել ու կտորով ծածկել: Ուղղակի քանի որ պատերը ցեմենտի գույնի են եղել, կտորը, ամենայն հավանականությամբ հենց իրենց սպիտակեղենը, դարձրել են այդ գույնի, քարացրել ու փոխարինել քարով:

Երբ պատի այդ հատվածը բացել են, տեսել են, որ տղաները երկուսից երեք տուֆ արդեն փորած-հեռացրած են եղել: Հենց պատի խորշում էլ թողել են գործիքները` իրենց գդալները, որոնց մի ծայրը դարձրել էին բիզ, մյուսը` քերիչ:

Թե ինչ եղավ տղաները հետ, զրուցակիցս լռեց: Ամեն դեպքում, մարզիկ-հանցագործները չէին հաշվարկել, որ բացի արտաքին պատից, կա նաև պարիսպ, որտեղի վրայով անցնելը անհնար է: Մյուս կողմից, գուցե պարսպի առիթով էլ պլաններ ունենային: Ով գիտի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *