images

Անվերնագիր…

Published On July 19, 2011 | By Ընթերցող | արխիվ

Անանուն ընթերցող

Վաղորդյան այս անմեղ ժամին, երբ առավոտն անփութորեն թոթափում է իր ուսերից գիշերվա մեղսավոր խաբկանքը, իսկ սկսվող օրը դեռ չի հասցրել թաթախվել մեղքի իր  հերթական օրաբաժնի մեջ, ակամա փորձում եմ ուրվագծել օրվա անելիքս: Դեռ չգիտեմ, թե այսօրվա իմ օրաբաժնում կյանքն էլ ինչ հոգեպահուստ անակնկալներ ունի ինձ համար թաքցրած, բայց որ նա այդ հարցում շատ “հնարամիտ” է` կասկածից վեր է…

Չէ որ հենց այդ “հնարամտության” արդյունքում էր, որ պատանեկան վարդագույն երազանքներիս օրինաչափ շարունակությունը դարձավ … սևը … Բայց … որքան էլ այսօր սևը վտարած լինի ներկապնակիս վարդագույնը, միևնույն է, ես այդ սևը պահելու եմ ներսում` միայն ու միայն ինձ համար, իսկ աշխարհին էլի ներկայանալու եմ վառվռուն գույներով` ի հեճուկս այդ նույն աշխարհի…

Եվ հենց այդ “հրաշք խաբկանքի” կատարողական վարպետությունն է, որ օգնում է ինձ հավատալ ամեն մի նոր սկսվող օրվա հրաշքին, և ով գիտե, գուցե մի օր սևը մեկընդմիշտ հիասթափվի իմ աներես լավատեսությունից ու լքի հոգիս … Բարի լույս…

5 Responses to Անվերնագիր…

  1. Լիլիթ says:

    շատ սիրուն էր… էմոցիաների հրավառություն ա մոտս…
    էն դեպքերից էր, որ կարդալուց հետո ափսոսում ես, որ ինքդ չես գրել…

  2. aram says:

    Բարի լույս հրաշք ընթերցող և թող լույսը միշտ պայծառ ու բարի անակնկալներ բերի քեզ, ինչպես դու ես սփռում աշխարհին[ակամաից հիշեցի Շիրազի գարնանամուտը]Էլի կգրես?

  3. GRISHA says:

    ……………………………………………./խոսքերն ավելորդ են/

  4. NA-NEE... says:

    menak \\\\\\\\\\\\shnorakal em!!!!!!!
    P.S.eli gri lav…..kspasem!

  5. MariamX says:

    shat lqavn er!!!!shat huzich akamayic mtacel tveciq apracs kyanq masin!uxxaki hrashq er!!!!!!!!!!!!!!!!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *