Տելեվիզորից եկել են թերթի հանելու

Published On June 11, 2011 | By Մանու Իրիցյան | արխիվ

Նյումեգ ամսագիրն արդեն Բանաձեւն է անում, այսինքն Բանաձեւի լրագրողախմբագրական թիմը: Թեմաները, նյութերը արդեն կարող եք կարդալ ապրիլյան համարում, շուտով նաեւ մայիսյան, իսկ անոնսներին կարող եք ծանոթանալ մեր ֆեյսբուքի էջերում ու Յութուբում, ինչպես նաեւ` եթերում: Նյումեգի նոր էջերից մեկը մենք պայմանականորեն կոչել ենք Գինդ. Սա մի էջ է, որտեղ մարդիկ վաճառում են ինչ-որ յուրահատուկ, ոչ ստանդարտ իր, ապրանք: Էջը ես եմ անում:

Կարծում եմ, հետաքրքիր էջ է. ամսագրում հայտնվում է ոչ միայն վաճառվող ապրանքը, այլ նաեւ` ապրանքի տերը: Նախորդ համարում մեր հերոսը վաճառում էր իր ձեռքերով պատրաստած ասպետի զրահ: Մայիսյան համարի համարի համար  նկարել ենք մի շատ հետաքրքիր մարդու, որը վաճառում է 1867 թվականի գրամոֆոն, որը գնել է իր պապը Մոսկվայի Կարմիր հրապարակից: Նկարահանումը, ավելի ճիշտ` ֆոտոսեսիան պայմանավորվեցինք անել հենց գրամոֆոնի տիրոջ`Գուրգեն Վարդանյանի տանը` Նազրվան գյուղում: Ինձ եւ մեր լուսանկարչին  իր երեք հարկանի շատ մեծ ու լուսավոր տանը դիմավորեց Գուրգեն Վարդանյանը: Հենց մտանք ներս, նայեց ինձ ու գրեթե բացականչեց. Էս էն տելեվիզրի աղջիկն է, եկել է ինձ թերթի հանի: Շատ ծիծաղելի էր, բայց, իրոք, նույն զգացողությունն էլ մենք ունենք, արդեն մենք էլ ենք խճճվել, հեռուստալրագրող ենք, բլոգեր, թե տպագիր լրագրող, կամ էլ` բոլորը միաժամանակ: Զանգում ենք հարցազրույց պայմանավորվելու, չգիտենք` ինչպես ներկայանալ:

Ասենք, Հատուկ ռեպորտաժ, Ինտերակտիվ, Ականատես, թե Նյումեգ: Արտակ Ալեկսանյանը նույնիսկ facebook-ում գրել էր. Նոր “Բանաձևի” լրագրող Նելլի Հարությունյանը հեռախոսով հարցազրույց է պայմանավորվում: Ու ասում է. Բարև ձեզ, Հ1-ից է` Նյու Մեգ ամսագրից…Բանաձևից: Մենք հարցազրույց ենք ուզում…..))))))))))))): Իհարկե, հարցազրույց պայմանավորվելիս մի խորամանկ հնարքով անպայման հասցնում ենք ասել, որ Բանաձեւից ենք, քանի որ այդպես ավելի լավ կճանաչեն մեզ ու շուտ կհամաձայնեն հարցազրույց տալ կամ նկարվել: Ու դեռ շարունակում ենք հարցազրույցին ասել նկարահանում, սինքրոն եւ այլն: Մի խոսքով, կարդացեք, տեսեք, թե ինչպես ենք վիզուալը տպագիր դարձնում, կադրը` տեքստ:

3 Responses to Տելեվիզորից եկել են թերթի հանելու

  1. Sargis says:

    Շատ ուրախ եմ, որ դուք եք տնօրինում NewMag-ի էջերը: Գինդն էլ հետաքրքիր միտքա, արդեն կարելի է ԿԱՐԴԱԼ NEWMAG, ԿԱՐԴԱԼԸ շեշտում եմ որովհետև վստահ եմ, որ Բանաձևի օրոք NewMag-ը պետք է անպայման կարդալ միայն թերթելու փոխարեն:

  2. Սարգիս Հայ'Գրիգորյան says:

    Շնորհավորում եմ, շատ լավ է ստացվել:
    Ձեր թմի յուրահատուկ ոճն այստեղ էլ է զգացվում:

  3. The Sargsyan says:

    Իսկ հնարավոր է, որ առաջիկայում NewMag-ը էլեկտրոնային տարբերակ ունենա???? Այն մարդիկ որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարող կամ չեն ցանկանում գնել ամսագիրը կարողանան այն կարդալ էլ. տարբերակով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *