Կույրը դարի գուշակ. Մաս 1 -ին

Published On June 9, 2011 | By Զոհրաբ Հարոյան | արխիվ

Վանգան` կույր տատիկը վերջերս ավելի հաճախ է հայտնվում միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Վանգային առաջինը հիշեցին Կուրսկի դեպքերի, ապա 2001 թվականի սեպտեմբերի 11-ի, 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի եւ հիմա` Ճապոնիայի երկրաշարժի օրերին: Բոլոր այս իրադարձությունները կույր տատիկը տեսել էր, գիտեր, չգիտեր միայն մի բան, թե երբ է մահանալու: Բժիշկները Վանգային ասում են, որ եթե վիրահատություն չանեն, 6 ամսից կմահանա, սակայն Վանգան թույլ չի տալիս վիրահատեն` ասելով, որ դեռ 3 տարվա կյանք ունի, բայց 6 ամիս անց մահանում է:

Վանգայի գուշակությունները ըստ ժամանակագրության`

2010 թ.-3-րդ համաշխարհային պատերազմի սկիզբ: Պատերազմը կսկսվի 2010 թվականի նոյեմբերին եւ կավարտվի 2014 թվականին: Կսկսվի սովորական պատերազմի տեսքով, հետո կվերածվի միջուկային, ապա քիմիական պատերազմի: Շատերը ասում են` տեսե’ք, Վանգան սխալվել է եւ 3-րդ համաշխարհայինը չի սկսվել, բայց արդյո?ք այդպես է: Իսկ արաբական աշխարհի հեղափոխություննե?րը: Ամեն ինչ միանշանակ չէ:

2011 թ.-Ռադիոակտիվ տարրերի հետեւանքով Հյուսիսային կիսագնդում կվերանա կենդանական ու բուսական աշխարհը: Այնուհետեւ մահմեդականնները կսկսեն քիմիական պատերազմ կենդանի մնացած եվրոպացիների դեմ:  Այստեղ պետք է հիշել Ճապոնիայի դեպքերն ու Կադաֆիի սպառնալիքները:

2014 թ.-Մարդկության մեծամասնությունը քիմիական պատերազմի հետեւանքով կտառապի մաշկային տարբեր խոցերից ու հիվանդություններից:

2016 թ.-Եվրոպան գրեթե անմարդաբնակ է:

2018 թ.-Չինաստանը դառնում է աշխարհի գերտերությունը:

2023 թ.-Երկրագնդի առանցքը մի փոքր թեքվում է:

2025 թ.-Եվրոպանն դեռ մնում է քիչ բնակեցված:

2028 թ.-Ստեղծվում է էներգիայի նոր աղբյուր: Սովը աստիճանաբար հաղթահարվում է: Երկրից Վեներա մոլորակ է թռչում տիեզերանավ:

2033թ.-Բեւեռային սառույցները կհալվեն եւ կբարձրանա համաշխարհային ծովի մակարդակը:

2043 թ.-Հմաշխարհային էկոնոմիկան կծաղկի: Եվրոպան կկառավարեն մահմեդականները:

2046 թ.-Մարդու ցանկացած օրգան հնարավոր կլինի աճեցնել: Հիվանդ օրգանի փոխելը կդառնա բուժման լավագույն մեթոդը:

2066 թ.-Մահմեդական Հռոմի վրա հարձակվելիս ԱՄՆ-ն կօգտագործի կլիմայական զենք` անսպասելի կարճատեւ ցուրտ:

2076 թ.-անդասակարգ հասարակություն` կոմունիզմ: Փաստորեն սովետը դեռ վերադառնալու է: :Ճ:Ճ:Ճ

2084 թ.-Բնության վերականգնում:

2088 թ.-Նոր հիվանդություն- Ծերացում մի քանի վայրկյանում:

2097 թ.-Արագ ծերանալու հիվանդության հաղթահարվելու է:

2100 թ.-Արհեստական արեւը կլուսավորի երկրի մութ կողմը:

2111 թ.-Մարդիկ կդառնան կիբորգներ` կենդանի ռոբոտներ:

Շարունակելի: Հաջորդ գրառմանս մեջ կներկայացնեմ Վանգայի գուշակությունները մարդու այլմոլորակայինների հետ շփման եւ ժամանակի մեջ ճամփորդելու, ինչպես նաեւ ոչնչից էներգիա ստանալու մասին:

Վանգայի մասին պատմող ֆիլմ` Великая Ванга: Предсказание

16 Responses to Կույրը դարի գուշակ. Մաս 1 -ին

  1. Nerses says:

    Ի՞սկ ավելի լուրջ թեմա չկա։

    Եթե կանխագուշակումների մասին լուրջ բան եք ուզում իմանալ գնացեք կարդացեք ու սովորեք օրինակ՝ հավանականության տեսության և ժամանակային շարքերի մաթեմատիկական մոդելների մասին։

    Առանց այդ նվազագույն գիտելիքների մարդը չի կարող չափանիշեր ձերք բերի, որոնց օգնությամբ կարողանա անլուրջ տեղեկատվությունը կարևոր կանխագուշակումից տարբերի։

    Օրինակ։ Վանգա – «2111 թ.-Մարդիկ կդառնան կիբորգներ` կենդանի ռոբոտներ:»

    Դա արդեն հիմա է տեղի ունենում։ Անդամալուծ մարդկանց վերջույթներին միացվում են «խելոք» պրոթեզներ, որոնք գրանցում և սովորում են մարդու նյարդային համակարգի ազդանշանները և կատարում համապատասխան գործողություններ։ Դեռևս չկա հակառակ ուղղությամբ ազդանշանների ուղղարկումը։ Այսինքն ասենք արհեստական ձեռքը չի գրանցում շոշափվող առարկայի հատկությունները և հետևաբար տեղեկատվություն չի ուղղարկում ուղեղ։ Սրա իրագործման համար չկան գիտատեխնիկական շատ խոչընդոտներ, դրա փոխարեն կան ավելի ճիշտ է ասել տնտեսական շահավետության խնդիր։ Նման արհեստական պրոթեզը կարժենա առնվազն 10 անգամ ավելի թանգ գումարած պրոթեզին կառավարել սովորելու գործընթացը նյունպես կերկարի երևի մի քանի անգամ։ Այնպես որ նման համակարգերի ներդրումը շատ ավելի շուտ կլինի արդեն մեկ-երկու տասնամյակ հետո։ Իսկ այն տգետները, որոնք «Վանգա», «Նոստրադամուս» և այլն ապրանքանիշերի անունով նման տեղեկություններ են ստեղծում և տարածում անգամ սա նորմալ չեն կարող կանխագուշակել։ Որովհետև, նրանց ունկընդիրները տգետությունից մոլորված մարդիկ են։ Որոնց վրա նրանք փող են սարքում։ Նման ունկընդրի համար կարիք չկա լավ կանխագուշակում անել։

    Տեսնես երբ մեր լրատվամիջոցները այնքան կհասունան, որ նման լուրերը կամ կշրջանցեն կամ էլ կհաղորդեն համապատասխան մեկնաբանությամբ, որպեսզի մեր հասարակությունը պաշտպանեն համաշխարհային տխմարությունից ու վախից։

    Զոհրաբ ջան, լավ կլինի Վանգայի գուշակությունները մարդու այլմոլորակայինների հետ շփման եւ ժամանակի մեջ ճամփորդելու, ինչպես նաեւ ոչնչից էներգիա ստանալու մասին քո ապագա նյութերը հրապարակելուց առաջ խորհրդակցեիր մարդկանց հետ, որոնք գիտնական են և կարող են փորձագիտական եզրակացություն տալ այդ բնագավառներում։ Եվ դու կսովորես և մենք։

  2. Mariam says:

    vaaaay es vaxenum emm inchera spasvum mez…es havatumem tatiki bolor gushakumnerin

  3. Զոհրաբ Հարոյան says:

    Nerses` հարգելիս, մինչեւ որեւէ բան գրելը խնդրում եմ սկզբից մտածել, հետո գրել, որովհետեւ հնարավոր է, որ ես ավելի վատ բառեր իմանամ, քան տխմարը կամ տգետը… Հուսով եմ իրար ճիշտ հասկացանք այս հարցում եւ հաջորդ անգամ մենք պարզպես կբանավիճենք, ու չենք վիրավորի միմյանց:

    Nerses ջան չեմ պատրաստվում որեւէ գիտնականի հետ խոսել Վանգայի գուշակությունների մասին, մի պարզ պատճառով` եթե գիտնականը որեւէ գուշակության իրականացման ճանապարհը, ապա հենց ինքը կանի դա: Եվ երկրորդ, գուշակությունները ապացուցելի չեն, իսկ դրանց ճշմարտությունը ապացուցում է միմիայն ժամանակը…

  4. MARGARITA says:

    CHEM HAVATUM ES GUSHAKNERIN,, ASTVAC E STEXCEL YERKIR@ YEV MIAYN ASTVAC GITI TE INCH KARA LINI

  5. Artak says:

    Ես չեմ հավատում գուշակություններին 100%-ով

  6. Nerses says:

    Ես ներողություն եմ խնդրում բոլորից, այն բանի համար որ բավականաին հստակ չեմ նշել թե ում եմ վիրավորում։ Իմ վիրավորանքի հասցեատերերը այն մարդիկ են ովքեր Վանգայի անունից __ստեղծում__ են նմանատիպ կանխագուշակումները։ Եվ իհարկե Զոհրաբ ջան հատկապես դու ներող կլինես, որովհետև ես կարող եմ փնփթնթալ մարդու վրա, որ «լուրջ» բաներից խոսա, բայց վիրավորելը այն էլ բլոգում երբևիցե մտքովս չէր անցել։

    Ինչ վերաբերում է գիտական վերլուծության մեթոդներին բերեմ ևս մի օրինակ։
    «2023 թ.-Երկրագնդի առանցքը մի փոքր թեքվում է:»

    Պատկերցրեք նստած եք դաշնամուրի աթոռի վրա և Ձեր ոտքերը կպած չեն գետնին։ Ձեռքերով, ոտքերով կատարեք կամայական շարժումներ և կգտնեք այնպիսիները որոնց դեպքում աթոռը պտտվում է։ Դա տեղի է ունենում ուժի մոմենտի ազդեցության տակ, որ դուք եք առաջացնում։

    Հիմա պատկերացնենք, որ վազում ենք հյուսիսից-հարավ ուղղությամբ։ Մենք ստեղծում ենք ուժի մոմենտ, որով մենք պտտում ենք արդեն ոչ թե Ձեր տակի աթոռը, այլ երկրագունդը։ Ի՞նչքանով։ Շատ քիչ։ Հաստատ համոզված եմ, որ Երկիր մոլորակի վրա չկա մի տենց սարք, որ ունակ լինի գրանցել այդ փոփոխությունը։ Իսկ եթե նույն պահին մեկ ուրիշն էլ հակառակ ուղղությամբ է վազում․․․ Ես դեռ չեմ ուզում խնդիրը բարդացնել, որ կան նույնկարգի քաշ ունեցող միլլիարդավոր կենդանի օրգանիզմներ, որոնք նույնպես շարժման մեջ են գտնվում։ Հետևաբար ազդում են Երկրի առանցքի դիրքի վրա։

    Ի՞նչ եմ ուզում ասել։ Որ անորոշ կանխագուշակման պատճառով, որ Երկրի առանցքը կշեղվի մենք ունենք հավաստի կանխագուշակման ելք։ Երկրի առանցը միշտ և անընդհատ շեղվում է։ Հետևաբար այն կշեղվի նաև 2023 թվականին։

    Հայտնի փաստ է, որ ուժեղ երկրաշարժերի, հրաբուխների կամ փոթորիկների հետևանքով Երկրի պտույտն է փոխվում (սովորաբար դանդաղում) կամ էլ առանցքն է փոխվում այն աստիճան, որ գրանցող սաքավորումները չափում են տարբերությունը։

    Եթե հաշվի առնենք, որ մենք համարյա ամեն տարի ունենում ենք Երկրագնդի վրա ուժեղ Երկրաշարժ, իսկ գրանցող սարքերն էլ կատարելագործվում են հնարավորին դարցնելով գրանցել ավելի թույլ փոփոխությունները, որոնք առաջացել են էլ ավելի համեմատաբար «թույլ» երկրաշարժերից, որոնց հավանականությունը ավելի շատ են, ես պնդում եմ, որ ամեն տարի էլ նորություններով կլսեք գոնե մեկ երկրաշաժի մասին, որտեղ կասվի որ Երկրի առանցքն էլ է փոխվել ինչոր փոքր թվով։

    Ես միտումնավոր չքննարկեցի Երկրի պտույտի իրականում ավելի բարդ բնույթը այսպես կոչված նրա պրեցեսսիան, որը ասում է որ իրականում Երկրի առանցք ինքը պտտվում է մի ուրիշ առանցքի շուրջ։ Հիմա Վանգայի խոսքը, ո՞ր առանցքի մասին էր։

    Ավելի ուշադիր նայելով, իմ մոտ կասկած կա, որ այս «գուշակությունների» մեջ մասնագետ հոգեբանի ձեռագիր էլ կա։ Սա ավելի շուտ խարդախություն է, քանց թե կանխագուշակում։

    Լավ թողնենք այս, դրա փոխարեն այս ամենին եկեք մի ուրիշ տեսանկյունից նայենք։

    Արդեն 21րդ դարի 1ին տասնամյակն էլ անցավ։ Աշխարհը զարգանում է։ Օրինակ արդեն քանի տարի է, ստամոքսի խոցային հիվանդություն դարցել է գրիպի նման հեշտ բուժելի հիվանդություն։ Իսկ ժամանակին այն անգամ մարդկային կյանքեր էր խլում։ Կապի միջոցները դեռևս մի 30 տարի առաջ անհնարինը հնարավոր են դարցնում։ Համոզված եմ, եթե ես մի օրինակ բերեմ ամեն մեկը մի տաս հատ էլ կավելացնի։ Ի՞սկ մենք ինչով ենք զբաղված Հայաստանում։ Դպրոցներում սկսել ենք կրոն ուսուցանել, կրթական «բարեփոխումներ» ենք անում, «Վանգա»- «Նոստրադամուս»-աստղագուշակություններ ենք կարդում ու վախենում ։Ճ
    Սենց որ շարունակվի մենք մեր երեխաներին ինչ երկիր-հասարակություն-պետություն ենք ժառանգություն թողնելու։ Դե՞բիլանոց։

    Լավ ասենք կառավարությունը վատն է։ Իսկ մենք ի՞նչ ենք անում։

  7. Anna Xachatryan says:

    Դժվար մինչև 2084-88 թվերը ապրեմ, բայց էլի ուրախ կլինեմ, որ սովետի վերականգնւմը տեսնեմ: Միշտ լսել եմ, որ սովետի ժամանակ ուրիշ էր…սենց-նենց…. Բայց, որ Հռոմը մահմեդականացվելու է……….մի քիչ անհավատալի է……. Հետաքրքիր էր նաև դեպի Վեներա թռչելը: Մի խոսքով ժամանակը ամեն ինչ ցույց կտա:

  8. Klimti says:

    Ոչ Ներսես, միայն թե ոչ այդպես, ֆիզիկայի լուրջ պրեցեսսիոն երևույթների մասին ես խոսում ու հանուն ինչի՞, որովհետև պարոն լրագրողի փխրուն հպարտությունը հանկարծ կարող էր փլուզվել, ինչպիսի՜ կորուստ !! Իհարկե հանդուրժել, բայց ոչ այդպես: Ինչպես հանդուրժել այն փաստը, որ դրիմթմով ընկել են կույր գուշակների գիրկն ու երևակայության փափկությունից կորցրել ժամանակի ու իրականության զգացումը: Մյուս կողմից, հարգելի Ներսես, եթե նույնիսկ հիմնականում համաձայն եմ երկրի զարգացման քո պատկերացման հետ, այնուամենայնիվ չեմ թաքցնի, որ տուրիզմի զարգացման նվազ երևակույությունդ այդքան էլ հուսադրող չէր…

  9. Гр says:

    сказки по масштабу республики !

  10. Nerses says:

    Klimti-ին

    կարևոր չի մարդիկ ինչ են ասում կամ անում։ Կարևորը թե դրա հետևանքով ինչ է ստացվում։ Երբ որ ես գրում էի, ես իմ առաջ մի քանի նպատակներ ունեի։

    Մարդկանց տեսակետները ստանդարդներից, դոգմաներից շեղել որպեսզի ավելի լայն ու խորը մտածեն։ Թե չէ այս «սերիալային», «անիմաստ լկտիության հասնող երգիծաբանների», «փինաչի գուշակների» միջավայրը տխուր ապագա է խոստանում։
    Ավելի խելոք հասարակությունը ավելի անվտանգ է և կանխատեսելի։
    Ես չեմ ուզում ոչ ես, ոչ էլ իմ երեխան ապրեն վատ հասարակությունում։ Դրա համար իմ պարտքն եմ համարում իմ գիտելիքներով կիսվելով մի փոքր այս հասարակությունը դարձնել ավելի լավը։ Դա է իմ հույսը։

    Ինչ վերաբերում է հանդուրժողականությանը։ ՀՀ ցանկացած քաղաքացի կազմում է այն երեք միլիոն բնակչության չնչին, բայց որոշակի մասը։ Ու երբ որ հարևան երկրի ղեկավարությունը նայում է մեր երկրին ու մտատծում է վերացնի այն թե չէ․ առաջին բանը, որ նայում է դա այդ երեք միլիոնն է։ Ու եթե մենք շռայլելով վիրավորենք այս մեկին, խաբենք են մյուսին, սպանենք երրորդին կմնանք ասենք երկու միլլիոն։ Եվ ես գիտակցելով դա պարտավոր եմ հարգանքով, ներողամտորեն ու համբերատարությամբ վերաբերվեմ ցանկացած ՀՀ քաղաքացու։

    Ինչ վերաբերում է չիմանալուն։ Անվիճելի է որ ցանկացած մարդ կա բաներ որ չգիտի։ Դրանում ոչ մի աննորմալ բան չկա։ Իհարկե, լավ չի երբ մարդ չգիտի և երբ նրան հուշում են դրա մասին, նա մերժում է նոր գիտելիք սովորելուց։ Բայց պարտադրանքով սովորեցնելը սովորաբար լավ արդյունքների չի բերում։ Ստիպված ենք լինում համբերատարությամբ զինվել։

    Ինչ վերաբերվում է զբոսաշրջիկության իմ պատկերացումներին, եթե Դուք ավելի լավ եք հասկանում կիսվեք։

  11. Հռիփսիմե says:

    Հրաշալի նյութ է,կեցցեք…անհամբերությամբ սպասում եմ հաջորդ մասին…իսկ ինչ վերաբերում է նախորդ մեկնաբանություններին. առհասարակ ցանկացած մեկնաբանությունից առաջ հարկավոր է ծանոթանալ նախորդներին,ինչը ես քիչ առաջ արեցի..խորապես հիասթափված եմ.ասեմ,որ հավատալ-չհավատալը յուրաքանչյուր մարդու ներքին խնդիրն է,արտահայտվելիս հարակավոր է երկար մտածել ու խոսքը կշռադատել..յուրաքանչյուր մարդ իր մասնագիտության կամ իր ունեցած գիտելիքների սահմաններում է եզրահանգումներ կատարում,իսկ ես չեմ հիշում,որ ֆիզիկան բացառած լինի էքստրասենսների գոյությունը,չեմ ուզում մտածել,թե իմ սովորած ֆիզիկան է սխալ եղել կամ ուսուցչուհիս է վատ մասնագետ եղել,ոչ…Աստված ստեղծել է երկիրը,ստեղծել է նաև մարդուն,դե թող հիմա էլ մեկին ստեղծի ու տա մի շարք հարցերի <> …պետք չէ ամեն ինչ ընդունել դժգոհությամբ և վիրավորել մարդկանց,ովքեր էլ որ լինեն նրանք՝ <>,<>,թե <>…ամեն ինչից առաջ նրանք մարդիկ են,որոնց ձեր մատնանշած Աստվածը օժտել է որոշակի շնորհով՝ ապագան տեսնելու,այնպես որ պետք չէ կտրուկ ասել <> և մի քանի նման արտահայտություներ…Ո՞վ է ասել,որ լրագրողական նյութը պիտի տառ առ տառ գիտական լինի…և մի բան էլ մեկնաբանությունների վարաբերյալ,քանի որ արդեն ասացի՝ նյութը շատ լավն է,հարկավոր է ամեն ինչի մասին գրել գրագետ,հատկապես,եթե խոսում եք գիտական հիմնավորումներով…

  12. Arman says:

    այս նույն նյութը կար նյումեգ ամսագրում

  13. Հռիփսիմե says:

    Դե դա բնական է…եթե այս բլոգի նյութերն աչքի անցկացրել եք,պիտի կարդացաք լինեք,որ Նյումեգ ամսագրի խմբագրությամբ արդեն Բանաձևի թիմն է աշխատում…

  14. Klimti says:

    Ողջունելի են ցանկություններդ Ներսես, բայց հավատա այդքան էլ տարբեր չես ու դու էլ քո դոգմաներն ունես: Ցանկացած քաղաքացու իրավունքները բացարձակ են ու կապ չունեն հարևաններից՝ լինեն նրանք բարեկամներ, թե՝ ոչ այդքան:
    Համբերատարությամբ զինվել ամեն դեպքում խորհուրդ է տրվում, հակառակ դեպքում ի՞նչ կարող ես անել : )) գոնե էդպես քեզ չես վնասի :ՃՃ կամ էլ աստղ դարձիր, դրիմթմի հերթական կախարդական հերոսը կլինես !

  15. Pingback: Newmag-ի նոր շապիկը interactive.banadzev.com|Blog of Banadzev Production Company

  16. Vahagn says:

    Hetaqrqir e imanal hamenayndeps, isk 2-rd mas@ erb e texadrvelu?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *