Xerox

Քսերոքսը` որպես պետական համակարգի բարեփոխման սկիզբ

Published On September 10, 2014 | By Արտակ Ալեքսանյան | ՆՈԹԵՐ

Չկա մարդ, որ նյարդայնացած չլինի, երբ գնալով որևէ պետական ապարատ, հանկարծ պահանջում են անձնագրի կամ սոցքարտի կրկնօրինակը: Բայց նյարդայնանում ես ոչ թե պահանջից, այլ որ պահանջում են ու վերջ. Իրենք պատճենահանման սարք չունեն: Պետք է նորից իջնես, փնտրես, վերադառնաս, հերթ կանգնես ու այդպես շարունակ:

Ինձ թվում է, պետական ապարատի օպտիմալացման և արդյունավետության բարձրացման առաջին քայլերից մեկը կարող էլինել բոլոր հիմնարկների համար քսորքսի ապարատների ձեռք բերումը: Ընդ որում, ամենևին պարտադիր չէ, որ դրանք լինեն անվճար: Թող հաշվարկեն ամորտիզացիոն ծախսերը և հենց այդքան էլ գանձեն քաղաքացիներից:

Թե չէ, որքան կարելի է հերթ կանգնել, հետո մեկ քսերոքսի համար փողոցներն ընկնել: Պետության արդյունավետության մասին, մեծ հաշվով քաղաքացիները չեն դատում պետբյուջեի կատարողականով, այլ հենց այն ամենօրյա շփումներով, որ ունենում են այս կամ այն պետկառույցում: Իսկ դրանցից շատերում պատճենահանման սարք չկա, իսկ պահանջը կա: Գուցե հատուկ որոշումով գնեն այդ սարքերը, տեղադրեն ու ազատեն մեզ գլխացավից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *