images

Հեղինակային իրավունք են պահանջում Youtube ցույց տալու համար

Published On June 30, 2011 | By Մանու Իրիցյան | Համացանց

Ես ապշած եմ: Մի քանի շաբաթ առաջ Ինտերակտիվի եթերում Ամենայութուբ բաժնում ցուցադրեցինք մի աղջկա, որը նմանակում էր Մայքլ Ջեքսոնին: Ավելի ճիշտ, Youtube-ում տեղադրված այդ վիդեոն բավականին երկար էր. Սկսվում է Ջեքսոնի վատ պարոդիայից, իսկ վերջում պարզվում է, որ դա Շանթ հեռուստաալքի Հայ Սուպերսթար հաղորդման նմանակումն է:

Վերջում նմանակում է նաեւ ժյուրիի անդամներին եւ այլն: Դե մենք էլ միայն  առաջին հատվածն էինք ցուցադրել ու վերնագրել էինք, որպես Ջեքսոնի պարոդիա: Ֆեյսբուքում այդ աղջկա ընկերները մեծ աղմուկ բարձրացրեցին, վերջում էլ Մոնիկա Հակոբյան անուն-ազգանունով մի աղջիկ զանգեց մեզ, ներկայացավ, որպես նմանակող աղջկա փաստաբան ու պահանջեց հերքում` վիրավորելու համար: Լավ, ամեն ինչ մի կողմ դրած, զարմանում եմ, որ մարդիկ դեռ չեն հասկացել, թե ինչ է Youtube-ը եւ ինչ է համացանցը:

Նախ, եթե դու ամեն դեպքում նմանակում  անում ես, տեղադրում ես Youtube, ուրեմն պիտի հասկանաս, որ դա այլեւս քո սեփականությունը չէ: Եթե դու կարող ես ծաղրել մարդկանց, ապա ինչու չենք կարող մենք կրճատել քո վիեդոն ու ցույց տալ այն, ամեն դեպքում, այնպես չէ, որ սուտ ենք ասել, ու դու պարոդիա չես արել Մայքլ Ջեքսոնին: Մեզ մեղադրեցին նաեւ առանց թույլտվության վերահեռարձակելու համար, դա նույնպես ծիծաղելի է, քանի որ  Youtube-ում ամեն օր հազարավոր վիդեոներ են տեղադրվում ու մարդիկ, ով, երբ, ինչպես ուզում օգտագործում է դրանք, դեռ ոչ ոք հեղինակային իրավունքի համար չի մեղադրել որեւէ մեկին Youtube-ից վիդեո օգտագործելու համար, մանվանդ, որ մենք հղումը տալիս ենք:

Ամեն դեպքում, այդ աղջիկը, պարզվում է, վիրավորվել է, որ եթերում ասել ենք, որ ինքը նմանակում է Ջեքսոնին, բայց եթե ասեինք, որ նմանակում է այդ հեռուստահաղորդման մասնակիցներին, դա արդեն վիրավորական չէր լինի, դա արդեն ուրիշ բան, ուրիշին ծաղրելը լավ է, Ջեքսոնին նմանակելը` ոչ:  Իսկապես, չեմ հասկանում, եթե դու դեմ չես, որ քեզ նման ծիծաղելի վիճակում տեսնեն մարդիկ, ապա ինչ տարբերություն, մենք վիդեոյի մի հատվածն ենք ցույց տվել ու այդ հատվածի մեկնաբանությունը տվել,  թե ամբողջ հոլովակը: Իսկ այն, որ կիսատ ենք ցույց տալիս, դա էլ իր նպատակն ունի, այն մարդը, ով հետաքրքրվում է Youtube-ի այդ հոլովակով, կմտնի մեր կայք ու կգտնի այդ լինքը, կնայի ամբողջությամբ:

6 Responses to Հեղինակային իրավունք են պահանջում Youtube ցույց տալու համար

  1. Vahagn says:

    Aveli lav er et ajebin cuyc chtayiq…

  2. Արփինե Մինասյան says:

    Մանու ջան իսկ դու այդ փաստաբանին ինչ ասեցիր:Համոզվեց, որ իրենք բողոքելու տեղ չունեն

  3. NA-NEE... says:

    SIRELI MANU NAX KXNDREM CHCANRABERNES QEZ,DA SEV PIARI PES MI BANA…GORCIS BERUMOV HACHAX CHE VOR HERUSTACUYC EM NAYUM,BAYC AYD HAXORDUM@ DITEL EM U PATKERACRU TE VONC ZARMACA ERB ET CALAPAKASUTYUN@ TESA>>> AYD AXCHKAN CHEM MEXADRUM
    -NA @NDAMEN@ ANGRAGITUTYAN ZOHA…
    p.s. PASTABANIN ASEQ INDZEL DATI TA…@NKERNERIS EL EM CUYC TVEL…:)))))))))))))))))

  4. Vahagn says:

    De asa sax hayerov datvanq)))))))))

  5. LOS BLANKOS says:

    ES inch zaragacac azg unenq menq hayers;DD.

  6. NA-NEE... says:

    Madagaskari @ndzuxti orNa @nkel:))))))))))))))))))

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *